Զորանոց (քարանձավ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Զորանոց, քարանձավ Աբովյանի շրջանում, Գեղարդի վանքի մոտ, նրանից մի փոքր ներքև, Գեղարդ գետի ձախ կողմում։ Ունի բավական մեծ առաստաղ և մեծ շրջագիծ։ Պահպանվել են օջախը և պարենամթերքների հորերը։ Կան նաև արհեստական սենյակներ՝ գեղեցիկ, սրբատաշ սյուներով, նստարաններով ու թախտերով։ Առջևում ունի երկար ժայռափոր պատշգամբ։ Այս քարանձավի մասին հիշատակում է պատմիչ Առաքել Դավրիժեցին (17–րդ դարՊարսիկներից պաշտպանվելու համար այդ ժամանակ այստեղ են պատսպարվել Հավուց Թառի Մանուել և Գեղարդի վանքի Աստվածատուր եպիսկոպոսները[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 317 — 992 էջ։