Զեյնա Աքար
Զեյնա Աքար | |
---|---|
Ծնվել է | 1964 |
Ծննդավայր | Լիբանան |
Քաղաքացիություն | Լիբանան |
Կրոն | ուղղափառություն[1] |
Կրթություն | Լիբանանում Ամերիկյան համալսարան և Լիբանանում Ամերիկյան համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Minister of Foreign Affairs of Lebanon?, Deputy Prime Minister of Lebanon? և Minister of Defence of Lebanon? |
Zeina Akar Վիքիպահեստում |
Զեյնա Աքար (արաբ․՝ زينة عكر, 1964, Լիբանան), լիբանանցի քաղաքական գործիչ, Լիբանանի պաշտպանության նախարար և փոխվարչապետ՝ 2020 թվականի հունվարի 21-ից մինչև 2021 թվականի սեպտեմբերի 10-ը։ Նա եղել է արաբական աշխարհում առաջին կին պաշտպանության նախարարը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Զեյնա Աքարը ծնվել է Քուրայի շրջանում, 1964 թվականին[2]։ Նա մարքեթինգի և կառավարման բակալավրի կոչում է ստացել Լիբանանի ամերիկյան համալսարանից[3]։ 1998 թվականին նա ամուսնու հետ հիմնադրել է Սոցիալական և մշակութային զարգացման ասոցիացիան (INMA), որը տրամադրում է կրթական, առողջապահական և տնտեսական ծառայություններ Քեֆրայայում և Լիբանանում։ Զեյնա Աքարը եղել է իր ամուսնու կողմից հիմնած «Information International» հետազոտական և խորհրդատվական ընկերության գործադիր տնօրենը։
2020 թվականի հունվարին Աքարը նշանակվել է պաշտպանության նախարար և փոխվարչապետ` վարչապետ Հասան Դիաբի գլխավորած նոր կառավարությունում։ Նա երկրի առաջին կին պաշտպանության նախարարն էր և առաջին կին պաշտպանության նախարարն արաբական աշխարհում[4][5][6]։
Պաշտպանության նախարարի պաշտոնում իր գլխավոր նպատակը կոռուպցիայի դեմ պայքարն է եղել։ Օգոստոսի 10-ին նա հրաժարական է տվել բողոքի ցույցերի ժամանակ, որոնց մասնակիցները պնդում էին, որ Բեյրութի նավահանգստում ավերիչ պայթյունների համար մեղավոր են իշխանությունները։ Զեյնա Աքարի հրաժարականին հաջորդել է վարչապետ Հասան Դիաբի և նրա կառավարության հրաժարականը։ Նախագահ Միշել Աունն ընդունել է հրաժարականը[7][8]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Աքարը հույն ուղղափառ է, նա ամուսնացած է սուննի գործարար Ջավադ Ադրայի հետ, որը գլխավորում է երկրի խոշորագույն հետազոտական ընկերություններից մեկը, նա կառուցել է Նաբու թանգարանը՝ հիմնականում իր մասնավոր հավաքածուներով։ Նրանք ամուսնացել են Կիպրոսում, քանի որ չեն կարողացել քաղաքացիական ամուսնություն ունենալ Լիբանանում որպես քրիստոնյա և մուսուլման[9][10][11]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ زينة عكر.. أول وزيرة دفاع عربية
- ↑ «Becoming part of the solution». The Daily Star. 1999 թ․ մայիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին.
- ↑ Abumaria, Dima (2020 թ․ հունվարի 23). «Lebanon presents new government with multiple female ministers». The Jerusalem Post. Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին.
- ↑ «Lebanon's new defense minister is first woman in Arab world to hold post». The Times of Israel. 2020 թ․ հունվարի 22. Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին.
- ↑ Cengiz, Sinem (2020 թ․ հունվարի 24). «Women breaking the glass ceiling all over the world». Arab News. Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին.
- ↑ Khalaf, Rayana (2020 թ․ հունվարի 24). «Revolution Against Sexism: Lebanon's female ministers objectified & harassed». Step Feed. Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին.
- ↑ «Правительство Ливана подало в отставку на фоне протестов». РИА Новости. 2020 թ․ օգոստոսի 10. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «Президент Ливана принял отставку правительства». ТАСС. 2020 թ․ օգոստոսի 10. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ Porter, Lizzie (2018 թ․ հոկտեմբերի 14). «Lebanon celebrates 2,000 years of creativity with new Nabu Museum». The National. Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին.
- ↑ «Lebanon appoints first female defence minister in Arab World». Middle East Monitor. 2020 թ․ հունվարի 22. Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին.
- ↑ Verazzo, Simona (2020 թ․ հունվարի 24). «Prima donna ministro della Difesa nel mondo arabo: è la libanese Zeina Akar, della minoranza cristiana». Il Messaggero (իտալերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Густерин П. Зейна Адра — министр обороны Ливана.