Զբոսաշրջությունը Նոր Զելանդիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նոր Զելանդիա, բնապատկեր

Զբոսաշրջությունը Նոր Զելանդիայի եկամտի ամենամեծ աղբյուրն է։ 2013 թվականի փետրվարի դրությամբ՝ տարեկան, այստեղ են գալիս ավելի քան 2,5 միլիոն զբոսաշրջիկ[1]։ Նոր Զելանդիան գովազդվում է զբոսաշրջիկներին, որպես երկրագնդի մաքուր կանաչ անկյուն։ Առավել հեղինակավոր երթուղիների առկայությունը պայմանավորվում է բնության տեսարժան վայրերով, ինչպիսին են՝ Ֆորդլենդ, Աբել Թասման, Տոնգառիրո և Մաունթ Կուկ ազգային պարկերը։ Նոր Զելանդիայում զբոսաշրջիկների համար ավելի ցանկալի ատրակցիոնը բանջի-ջամփինգն է։

Զբոսաշրջիկների մեծ մասը Նոր Զելանդիա է գալիս Օքլենդ օդանավակայանով։ Երկրով ճամփորդելու առավել հետաքրքիր ուղղություններն են՝ Ֆորդլենդը, մասնավորապես՝ Միլֆորդ Սաունդը, Կուինսթաուն, Բեյ օֆ Այլենդսը, Ռոտորուան, Վայտոմոի քարանձավները, ինչպես նաև Հարավային կղզում գտնվող Ֆրանց Իոսիֆի և Ֆոքսի սառցադաշտերը։

Միջազգային զբոսաշրջություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օքլենդ

Նոր Զելանդիան՝ համաձայն թանկարժեք ճանապարհորդությունների գծով մասնագիտացած «Condé Nast Traveler» ամսագրի հարցումների, ամենացանկալի հանգստյան վայրերից մեկն է։ 2008 թվականին Նոր Զելանդիան այս հարցման արդյունքներում առաջինն էր, իսկ 2009 թվականին դարձավ երկրորդը[2]։ 2007 թվականին The Daily Telegraph հրատարակչության կողմից, որը նմանատիպ հարցումների գծով խոշորագույնն է Մեծ Բրիտանիայում, Նոր Զելանդիան ճանաչվել է հանգստի համար լավագույն վայրը։ Այն պահից սկսած, երբ կազմակերպությունը սկսեց օգնել զբոսաշրջությանը, Նոր Զելանդիա եկողների մեջ բրիտանացիները քանակը հասավ 61 տոկոսի[3]։ Երկրի խոշորագույն զբոսաշրջային գործակալություն «Tourism New Zealand»-ը առաջ է տանում տուրեր Նոր Զելանդիայում, այլ երկրներում։ Օրինակ՝ Չինաստանում առաջխաղացման համար ընկերությունը ծախսեց 7 միլիոն նորզելանդական դոլար[4]։ Նոր Զելանդիան դարձավ առաջին երկիրը, որը սկսեց համագործակցել «Google Earth»-ի հետ երկրի զբոսաշրջային քարտեզը «Google»-ում ստեղծելու գործում[5]։

11 երկիր, որտեղից առավել շատ են կարճաժամկետ այցելությունները Նոր Զեկանդիա.

Երկիր 2012/13 2013/14 2014/15
Ավստրալիա Ավստրալիա 826,755 858,766 901,078
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան 208,901 223,200 287,386
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 177,865 199,207 219,282
Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիա 177,482 185,492 190,211
Ճապոնիա Ճապոնիա 73,461 73,371 80,241
Գերմանիա Գերմանիա 60,407 68,956 73,991
Ֆրանսիա Ֆրանսիա 62,349 67,686 71,163
Հարավային Կորեա Հարավային Կորեա 54,630 56,771 62,286
Կանադա Կանադա 46,137 47,369 49,373
Հնդկաստան Հնդկաստան 32,625 35,708 45,778
Մալայզիա Մալայզիա 26,335 30,400 33,340
Այլ երկրներ 326,836 352,949 378,280
Ընդամենը 2,073,783 2,200,552 2,392,409

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Անընդհատ ավելացող ավիափոխադրումների ազդեցությունը շրջակա միջավայրի վրա և հասարակության արձագանքը կարող են կանգնեցնել Նոր Զելանդիայի զբոսաշրջության աճը։ Այնուամենայնիվ Նոր Զելանդիայի զբոսաշրջության նախարարությունը՝ զբոսաշրջիկների քանակի, տարեկան 4 տոկոս աճ է արձանագրում[6]։

Միլֆորդի ծովախորշը

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վելինգտոն

Նոր Զելանդիան ունի օդանավակայանների ճյուղավորված ցանց։ Դրանք կան երկրի բոլոր խոշոր քաղաքներում, ինչը երկրում տեղաշարժվելը դարձնում է արագ և հարմարավետ։ Կրայստչյորչից Օկլենդ (Հարավային կղզուց Հյուսիսայն կղզի) թռիչքը տևում է 1 ժամ 20 րոպե։ Հիմնական ներքին ավիափոխադրողները «Air New Zealand» և «Jetstar» ընկերություններն են։ Սրանց կանոնավոր թռիչքները լրացնում են չարթերային ավիաընկերությունները և օդային տուրօպերատորները։

Նոր Զելանդիայի երկաթուղիների ձգվածությունը ընդհանրապես մեծ չէ՝ 3898 կմ։ Երկրի գլխավոր լաստանավով գետանցը գտնվում է Կուկի նեղուցում, որը միացնում է Հյուսիսային կղզում գտնվող Վելինգտոնը Պիկտոնին։ Լաստանավը նավ է, որը տեղափոխում է մարդկանց և ավտոտրանսպորտ՝ ավտոմեքենաներ, մոտոցիկլետներ, հեծանիվներ, ավտոտներ (campervans)։ Ավտոմեքենաների վարձույթի կազմակերպությունների մեծ մասը, չեն թույլատրում ինքնուրույն իրականացնել մեքենաների լաստանավային փոխադրումներ։ Կոկի նեղուցում աշխատում են երկու հիմնական օպերատորներ՝ «Interislander» և «BlueBridge»։ Նրանք լաստանավոյին փոխադրումներ են իրականացնում ամեն օր, նույնիսկ տոն օրերին կախված եղանակային պայմաններից։ Ճանապարհորդությունը մի կղզուց մյուսը տևում է 3 ժամ 20 րոպե։

Ներքին զբոսաշրջություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբոսաշրջային կազմակերպությունները պարբերաբար ակցիաներ են կազմակերպում Նոր Զելանդիայի բնակիչների համար երկրի ներսում շրջագայելու համար։ Նմանատիպ ակցիաներ է արվում, քանի որ բնակիչները մեծ մասը գերադասում են հանգստանալ Ավստրալիայում և այլ երկրներում[7]։ Ըստ Նոր Զելանդիայի զբոսաշրջության նախարարության տվյալների՝ տարեցտարի ներքին զբոսաշրջությունից ստացված եկամուտ ավելանում է 1-1,5 տոկոսով[7]։

Քվինսթաուն առողջարանային քաղաքը

Զվարճալիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր Զելանդիայում զբոսաշրջիկների առավել տարածված զվարճալիքներից են՝ տեսարժան վայրերի այցելությունը, հանգստի էքստրեմալ տեսակներով զբաղվելը և հետիոտն զբոսաշրջությունը։ Ակտիվ հանգստի զարգացման նպատակով Նոր Զելանդիայում ներդրվել են տարբեր հետիոտն ճանապարհներ, որոնցից շատերի ստեղծմանը աջակցել է Նոր Զելանդիայի շրջակա միջավայրի պահպանության դեպարտամենտը։ Նմանատիպ ուղիներից առավել հեղինակավոր են Միլֆորդի արահետը (Milford Track), երկրի ամբողջ երկայնքով ձգվող, հետիոտն ճանապարհ՝ Տե Առարոան (Te Araroa Trail)[8] և Նորզելանդական հեծանվային ուղին (The New Zealand Cycle Trail)[9]։ Նոր Զելանդիայում թափ են առնում նաև էլիտար և էկո զբոսաշրջությունները[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Официальная статистика Министерства бизнеса, инноваций и труда»
  2. Travellers name NZ second-best destination — The New Zealand Herald, Friday 04 September 2009
  3. UK readers vote NZ best holiday destination(չաշխատող հղում) — The New Zealand Herald, Saturday 01 December 2007
  4. $7m more to sell NZ to China(չաշխատող հղում) — The New Zealand Herald, Thursday 10 May 2007
  5. NZ’s 100 % Pure and Google Earth in world first(չաշխատող հղում) — New Zealand Herald, Thursday 12 April 2007
  6. NZ tourism strikes long-haul snag(չաշխատող հղում) — The New Zealand Herald, Monday 03 September 2007
  7. 7,0 7,1 Stay in NZ, urges tourism industry(չաշխատող հղում) — The New Zealand Herald, Sunday 16 September 2007
  8. «Информация о пешеходной трассе Те Арароа»
  9. «Информация о Новозеландском Велосипедном Маршруте»
  10. «Информация об элитном туризме в Новой Зеландии Արխիվացված 2013-03-16 Wayback Machine»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]