Կուկի նեղուց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Cook Strait (New Zealand).jpg

Կուկի նեղուց (անգլ.՝ Cook Strait), նեղուց Նոր Զելանդիայի Հյուսիսային և Հարավային կղզիների միջև։ Տասմանի ծովը միացնում է Խաղաղ օվկիանոսի հետ։ Երկարությունը 205 կմ է, լայնությունը՝ 25—150 կմ, խորությունը՝ մինչև 365 մ։ Հայտնագործել է Ջեյմս Կուկը 1769 թվականին։ Կուկի նեղուցի արևելյան ափին է գտնվում Նոր Զելանդիայի մայրաքաղաք Վելինգտոնը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png