Զաքարիա Բ Փոքուզյան Կաղզվանցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զաքարիա Բ Փոքուզյան Կաղզվանցի
Ծնվել էմոտ 1720[1]
ԾննդավայրԿաղզվան[1]
Մահացել է1799[1]
Մահվան վայրԿոստանդնուպոլիս[1]
Մասնագիտությունքահանա
Զբաղեցրած պաշտոններԿոստանդնուպոլսի հայոց պատրիարք

Զաքարիա Բ Փոքուզյան Կաղզվանցի, (մոտ 1720, Կաղզվան – 1799, Կ․ Պոլիս), Կ․ Պոլսի հայոց պատրիարք 1773–81 և 1782–99-ին։

Պայքարել է կաթոլիկ և բողոքական եկեղեցիների ազդեցության դեմ։ Այդ նպատակով 1778-ին հրավիրել է Ազգային ժողով, որը եվրոպական տերությունների դեմ բողոքագիր է ներկայացրել սուլթանական կառավարությանը։ Վերջինիս (որը շահագրգռված էր հայերին օտար պետությունների ազդեցությունից հեռու պահելու) աջակցությամբ հալածել է կաթոլիկ հայերին։ 1780-ից պայքարել է Հայոց կաթողիկոսական աթոռին տիրանալու համար։ Ավստ․ և ֆրանս․ դեսպանների միջամտությամբ 1781-ին զրկվել է պաշտոնից և աքսորվել Բուրսա։ Մեկ տարի անց, հայերի պահանջով վերականգնվել է պաշտոնում և ստիպված հաշտվողական դիրք բռնել այլադավան հայերի նկատմամբ։ Նրա նախաձեռնությամբ բացվել են Կ․ Պոլսի հայկ․ առաջին թաղային դպրոցները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 674
Նախորդող՝

Գրիգոր Պատրիարք
Պոլսո Հայոց Պատրիարք
1773–1781, 1782–1799
Հաջորդող՝

Հովհաննես Ժ Համատանցի