Զարգո Տուրե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զարգո Տուրե
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Սենեգալ Սենեգալ
Ծննդյան ամսաթիվ 1989, նոյեմբերի 11
Ծննդավայր Դակար, Սենեգալ
Հասակ 183 սմ
Քաշ 73 կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Թուրքիա Տրաբզոնսպոր
Համար 15
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2008-2013

2012-2013

2012-2015

2015-2018

2018-մինչ հիմա

Ֆրանսիա Բուլոն

Ֆրանսիա   Հավր

Ֆրանսիա Հավր

Ֆրանսիա Լորյան

Թուրքիա Տրաբզոնսպոր

111 (2)

36 (0)

73 (0)

76 (5)

5 (0)
Ազգային հավաքական
2012 2012-մինչ հիմա

Սենեգալ Սենեգալ (օլիմպ.)

Սենեգալ Սենեգալ

4 (0)

4 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Զարգո Տուրե (նոյեմբերի 11, 1989 թ., Դակար, Սենեգալ), սենեգալցի ֆուտբոլիստ, թուրքական «Տրաբզոնսպոր» ակումբի և Սենեգալի ազգային հավաքականի պաշտպանն է։ 2012 թ․ Լոնդոնում անցկացված օլիմպիական խաղերի մասնակից է։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլով սկսել է զբաղվել սենեգալական «Սպորտինգ Դակար» ակումբում։

2008 թ․ 3 տարվա պայմանագիր է ստորագրել ֆրանսիայի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Բուլոն» ակումբի հետ։ Առաջին խաղը նոր ակումբի կազմում անցկացրել է 2008 թ․ օգոստոսի 1-ին, երբ թիմը մրցում էր Ամյենի հետ[1]։ Տուրեն միանգամից դարձավ թիմի հիմնական կազմի խաղացող։ Առաջին մրցաշրջանում Բուլոնի կազմում մասնակցեց 32 հանդիպման, որից 25-ը՝ մեկնարկային կազմում։ Բուլոնը 2008/09 մրցաշրջանի արդյունքներով իր պատմության մեջ առաջին անգամ իրավունք ստացավ մասնակցելու առաջին լիգայի խաղերին։

2009/10 մրցաշրջանը անհաջող էին ինչպես Զարգոյի, այնպես էլ իր թիմի համար։ Ֆուտբոլիստն առաջին լիգայում անցկացրեց ընդամենը 14 հանդիպում, որից առաջինը Ռենի հետ[2]։ Իսկ Բուլոնը զբաղեցնելով 19-րդ հորիզոնականը հետ գնաց երկրորդ լիգա։

Հաջորդ 2 մրցաշրջանում Տուրեն մասնակցեց 65 հանդիպման և դարձավ 2 գոլի հեղինակ։

2012/13 մրցաշրջանի սկզբում ֆուտբոլիստը 1 տարվա վարձավճարային պայմանագիր է ստորագրում երկրորդ լիգայում հանդես եկող մեկ այլ ակումբի՝ Հավրի հետ։ Առաջին հանդիպումը նոր ակումբի կազմում անցկացրել է 2012 թ․ օգոստոսի 13֊ին[3]։ Մրցաշրջանի ընթացքում Տուրեն մասնակցեց 36 հանդիպման, որոնք բոլորը մեկնարկային կազմում։ 2013 թ․ ամռանը Հավրի ղեկավարությունը որոշեց գնել Տուրեին։

Ազգային հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարգոն ընդգրկվել է Սենեգալի օլիմպիական հավաքականի կազմում մասնակցելու Լոնդոնում անցկացված օլիմպիական խաղերին։ Մրցաշարում մասնակցել է 4 խաղերի[4], իսկ հավաքականը հասավ մինչև 1/4 եզրափակիչ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զարգո Տուրե» հոդվածին։