Զարգար
Զարգար | |
---|---|
Ի ծնե անուն | Աբրահամ Մարտիրոսի Բաբայան |
Ծնվել է | 1824 Շամախի |
Մահացել է | 1874 Բաքու, Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | աշուղ |
Զարգար (Աբրահամ Մարտիրոսի Բաբայան, 1824, Շամախի - 1874, Բաքու, Ռուսական կայսրություն), հայ աշուղ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1842-1844 թվականներին սովորել է ծննդավայրի դպրոցում։ Գրել է հայերեն, թուրքերեն։ Բարոյախրատական, սիրային երգերի հեղինակ է («Հոգու և մարմնի վէճը», «Այսօր ի փող, վաղն ի հող»)։ Զարգարի «Փողի վրայ ասած», «Եկայք հայեր...» մուխամմազները առանձնահատուկ տեղ են գրավում աշուղական գրականության մեջ[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 662)։ |