Եփրատ (թերթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Եփրատ (այլ կիրառումներ)

«Եփրատ», քաղաքական, գրական և գիտական թերթ, «Եփրատ» հրատարակչական ընկերության հրատարակություն։ Լույս է տեսել 1927-1949 թթ., Հալեպում, փոփոխական պարբերականությամբ։ Հանդիսացել է Ռամկավար ազատական կուսակցության օրգանը (1929-1934 թթ., 1936-1949 թթ.)։ Խմբագիրներ՝ Խ․ Քարտաշ, Ա․ Շաքլյան, Խ․ Պողոսյպն, Մ․ Կեպենլյան, Մ․ Երեցյան, Ե․ Պենլյան, Հ․ Հովսեփեան, Էլի Նազար, Տ․ Տեր-Ղազարյան, Մ․ Տեր-Ստեփանյան, Տ․ Պարիկյան։

Լուսաբանել է խորհրդային Հայաստանի կյանքը։ Ետպատերազմյան շրջանում ակտիվորեն մասնակցել է հայրենադարձության կազմակերպմանը, խորհրդային գախափարախոսությամբ հանդես է եկել դաշնակցության դեմ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 645