Երկու սառնամանիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկու սառնամանիք
Два марозу
Հեղինակժողովրդական հեքիաթ
ԺանրՀեքիաթ
ԼեզուԲելառուսերեն

Երկու սառնամանիք (բելառուս․՝ Два марозу), բելառուսական ժողովրդական հեքիաթ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեքիաթը պատմում է երկու եղբայր սառնամանիքների մասին, որոնցից մեկի անունը Կարմիր Քիթ էր, իսկ մյուսը Կապույտ Քիթն էր, ովքեր գիշերով զբոսնում ու գովում էին իրար[1]։ Ուշ գիշերով նրանք ցատկոտում էին ծառից-ծառ, վախեցնում նապաստակներին, հետո հոգնում են անտառից, գնում գյուղ, ու սկսում տանիքների վրայով թռչկոտել։ Կապույտ Քիթը ասում է, որ բոլորը վախենում են իրենից, և թաքնվել են իրենց խրճիթներում, իսկ Կարմիր Քիթը ասում է, որ եթե մեկնումեկը փորձի դուրս գալ, նրան կսառեցնեն։ Կամաց-կամաց սկսում է լուսանալ, վառարանների խողովակներից ծուխ է բարձրանում, մարդիկ տներից դուրս են գալիս, կեսը գնում են անտառ, կեսը փայտ կոտրելու են գնում։ Կարմիր Քիթը առաջարկում է, դաշտ գնալ, և այդպես էլ անում են։ Դաշտում նրանք մի գյուղացի, ու մի պան են տեսնում, Կարմիր Քիթը գնում է գյուղացու հետևից, իսկ Կապույտ Քիթը պանի հետևից։ Եվ նրանք միասին գնացին ճամփորդներին սառեցնելու։ Կապույտ Քիթը հասնում է պանին, այնպես սառեցնում, որ համարյա մահի է հասցնում, իսկ այդ ժամանակ Կարմիր Քիթը հասնում է գյուղացուն, որ սառեցնի, գյուղացին զգում է, որ սառում է, իջնում է սահնակից, ոտքերը դոփում, ձեռքերով ծափ տալիս, վազվզում տաքանում նստում սահնակը հանգիստ գնում։ Կարմիր Քիթը բարկացած գնում է, անտառում սպասում գյուղացուն։ Գյուղացին հասնում է անտառ, սկսում է փայտ կտրել, Կարմիր Քիթը ինչ անում է, չի կարողանում գյուղացուն սառեցնել։ Գյուղացին այնքան է աշխատում, որ սկսում է շոգել, քուրքը հանում է, դնում սահնակի վրա, Կարմիր Քիթը ուրախանում է, մտնում քուրքի մեջ մի լավ սառեցնում։ Գյուղացին գնում է, որ քուրքը հագնի, տեսնում է քուրքը սառցակալել է, մտրակը հանում է, ու քուրքը մի լավ մտրակում։ Այնքան է մտրակում, որ քուրքը տաքանում է, Կարմիր Քիթը գլուխը մի կերպ ազատում է, փախչում անտառի խորքը։ Շատ է բարկանում գյուղացու վրա, որ նրան սառեցնել չի կարողանում, բայց եղբորը ոչինչ չի ասում[2]։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարմիր Քիթ
  • Կապույտ Քիթ
  • Պան
  • Գյուղացի

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բելառուսական ժողովրդական հեքիաթներ, ընտրանի ութերորդ, Երևան, 2013, էջ 29
  2. Նույն տեղում, էջ 30

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]