Ճստիկ-պստիկը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճստիկ-պստիկը
Ժանրհեքիաթ
Բնօրինակ լեզուբելառուսերեն

Ճստիկ-Պստիկը, բելառուսական ժողովրդական հեքիաթ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեքիաթը պատմում է մի մարդ ու կնոջ մասին, ովքեր ունենում են մի տղա, որը շատ փոքրիկ էր։ Այդ պատճառով էլ նրան ասում էին ճստիկ-պստիկ։ Նա այնքան փոքրիկ էր, որ գլխին դրված գլխարկի տակից ոչինչ չէր երևում։ Մի անգամ հայրը գնում է դաշտը վարելու։ Մորն էլ խնդրում է, որ ճաշ պատրաստի և տանի նրա համար։ Մայրը պատրաստում է, և որդուն ասում, որ եթե նա մեծ լիներ, իր փոխարեն նա կգնար։ Տղան ասում է, որ կարող է տանել։ Մայրը մի կերպ համաձայնվում է, և ճաշը տալիս է, որպեսզի տանի։ Ճստիկ-պստիկը վերցնում է ճաշը, դնում է հոր ոտնամանի մեջ, ինքն էլ նստում մեջը, և երգելով գնում է։ Ճստիկ-պստիկը հասնում է հոր մոտ, հայրը նստում է ճաշի, իսկ նա խնդրում է հորը, որպեսզի իրեն դնի արորի վրա, ինքը վարի։ Հայրը շատ է զարմանում, բայց ստիպված դնում է արորին։ Ճստիկ-պստիկը սկսում է վարել և հանդիպում է մի Պանի։ Այդ Պանը նրա հորը խնդրում նրան ծախել։ Հայրը ասում է, որ նա իր որդին է, ինչպե՞ս վաճառի։ Տղան էլ չի հասկանում և թռվռում էր հոր վրա, և խնդրում, որ ծախի նրան։ Պանը ասում է, որ շատ փող կտա։ Ճստիկը, որ լսում է փողի անունը, ցատկում է հոր ականջին, և ասում է, որ թող մի բուռ ոսկով իրեն ծախի, ինքը մի կերպ կփախչի։ Ճստիկ-պստիկին դնում է գրպանում և ճանապարհ են ընկնում։ Պանը շատ է ուրախանում, և մտածում է, որ իրենց պաներից ոչ ոք չի ունենա նրա նման[1]։ Ճստիկը դանդաղ սահում է պանի գրպանից, բայց պանը չի նկատում։ Տղան ճանապարհը կորցնում է և չի կարողանում գնալ տուն։ Մութն ընկնում է, և նա նստում է մի եղևնու տակ ու լաց է լինում։ Գայլը լսում է նրա ձայնը և գնում է նրան կուլ է տալիս։ Ճստիկ-պստիկը խնդրում է գայլին, որպեսզի նրան տանի իրենց տուն։ Գայլը չի համաձայնվում, և գնում է ոչխար բռնելու։ Ճստիկը բղավում է հովիվներին, նրանք գալիս են, որ նրան սպանեն, նա մի կերպ փախչում է, և ճստիկին խնդրում է դուրս գալ, բայց նա ասում է, որ իրեն տանի տուն։ Գայլը համաձայնվում է, և տանում է տուն։ Պստիկը պահանջում է, որ գայլն իրեն բան տանի, հետո` մարագ։ Այնտեղից էլ տղան կանչում է հորը, հայրը գայլին սպանում է, մորթով մոր համար փափուկ մուշտակ են պատրաստում[2]։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ճստիկ-պստիկ
  2. Հայր
  3. Մայր
  4. Պան
  5. Գայլ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«ՃՍՏԻԿ-ՊՍՏԻԿ - ՄԱՆԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ» Արխիվացված 2017-09-02 Wayback Machine

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հեքիաթների մոլորակ, բելառուսական ժողովրդական հեքիաթներ, ընտրանի ութերորդ, էջ 43
  2. Նույն տեղում էջ 47