Երկու Պեդրոների պատերազմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկու Պեդրոների պատերազմ
Թվական1356-1375
Մասն էՀարյուրամյա պատերազմ
ՎայրԱրագոնի թագավորություն, Վալենսիայի թագավորություն
ԱրդյունքՊեդրո I Կաստիլիացու գահընկեցություն
Հակառակորդներ
Կաստիլիայի թագավորություն
Օգնել են`
Անգլիայի թագավորություն
Ջենովայի հանրապետություն
Պորտուգալիայի թագավորություն
Նավառայի թագավորություն
Գրանադայի թագավորություն
Արագոնի թագավորություն
Օգնել են`
Հենրի II Կաստիլիացի
Ֆրանսիայի թագավորություն
Հրամանատարներ
Պեդրո Կաստիլիացի
Էդվարդ Վուդստոք, «Սև արքայազն»
Հովհան Գոնտացի
Պեդրո IV (Արագոնի թագավոր)
Հենրի II Կաստիլիացի
Կողմերի ուժեր
Ռազմական կորուստներ
Ընդհանուր կորուստներ

Երկու Պեդրոների պատերազմ (իսպ.՝ La Guerra de los Dos Pedros, կատ.՝ Guerra dels dos Peres) 1356 թվականից 1375 թվականներին տեղի ունեցած հակամարտություն Կաստիլիայի և Արագոնի թագավորությունների միջև։ Անվանումը ստացել է երկրների ղեկավարների շնորհիվ` Պեդրո Կաստիլիացի ու Պեդրո IV Արագոնեցի։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արագոնի թագավոր Պեդրո IV-ը Գոնչալ Պերիս Սառռայի և Մաումե Մատյուի գտավում (1427)
Պեդրո I-ի ալեբաստրից քանդակը 1504 թվականից:

Տասնչորսերորդ դարի սկզբում Կաստիլիայում բռնկվեց քաղաքացիական պատերազմ գործող թագավոր Պեդրո Կաստիլիացու և Հենրի Կաստիլիացու միջև գահի համար։

Արագոնի թագավոր Պեդրո IV-ը սատարում էր Հենրիին, ում նաև սատարում էր ֆրանսիացի հրամանատար Բերտրան դու Գուեսկլինը իր զորքով։ Պեդրո Կաստիլիացուն իր հերթին սատարում էր Անգլիան։ Այսպիսով Երկու Պեդրոների պատերազմը կարելի է համարել Հարյուրամյա պատերազմի կամ Կաստիլիայի քաղաքացիական պատերազմի մաս։

Պեդրո Կաստիլիացին ցանկանում էր նվաճել Վալենսիայի թագավորությունը, որը ներառում էր Մուրսիան, Էլչեն, Ալիկանտեն և Օրիուելան։ Պեդրո Արագոնեցին ցանկանում էր առավելություն ձեռք բերել Միջերկրական ծովում ի հակադրություն Կաստիլիայի դաշնակից Ջենովայի[1]։

Երկու տերությունների միջև ծովային բախումները արդեն տեղի էին ունեցել. կատալոնական առագաստանավերը զինում էին Ֆրանսիային ընդդեմ Անգլիայի և խորտակել էին երկու ջենավական նավ Սանլուկար դե Բառամեդայի մոտ։ Պեդրո Կաստիլիացին իր նավատորմով պաշարեց Տավիրան, սակայն չկարողացավ նվաճել այն։

Պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1356–1363[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմը տևեց 1356 թվականից մինչև 1375 թվականները և երկարաձգվեց, քանի որ Պեդրո Կաստիլիացին կորցրեց գահը Հենրի Կաստիլիացոիմ։ Սկզբում պատերազմը ընթանում էր Կաստիլիայի և Արագոնի սահմանին, հիմնականում Արագոնի սահամանային քաղաքներում ինչպիսին էր Տերուելը, որը նվաճեցին կաստիլիացիները։

1357 թվականին Արագոնը հետ մղեց կաստիլիացիներին և մարտի 9-ին նվաճեցին Տարասոնան։ Մայիսի 8-ին կնքվեց ժամանակավոր զինադադար։

1361 թվականի սզբին կաստիլիացիները նվաճեցին Վերդեխո, Տոռիխոս, Ալամա ամրոցները և այլ բնակավայրեր։ Այնուամենայնիվ 1361 թվականի մայիսի 18-ին կնվեց Տեռերի հաշտություն (որոշ դեպքերում կոչում են Դեսայի հաշտություն), որի համաձայն բոլոր ամրոցները և բնակավայրերը վերադարձվեցին իրենց սկզբնական սեփականատեր լորդերին։ Արագոնի թագավորի դեսպան Բերնարդո դե Կարերան սկսեց հաշտության քննարկումները։ Պեդրո IV-ը ամուսնացրեց իր դուստր Կոնստանսիային Սիցիլիայի թագավոր Ֆրեդերիկ III-ի հետ[2]։

1362 թվականի հունիսին Պեդրո Կաստիլացին հանդիպեց Նավառեի թագավոր Կառլ II-ի հետ Սորիայում և խոստացան փոխօգնության մասին։ Պեդրոն նաև դաշինք կնքեց Անգլիայի թագավոր Էդուարդ III-ի և նրա որդի Սև արքայազնի հետ։

Երբ այս քննարկումներն ավարտվեցին Կաստիլիայի թագավորը ներխուժեց Արագոնի տարած առանց պատերազմ հայտարարելու և հակամարտությունը վերսկսվեց։ Արագոնի թագավորը առանց զորքի Պերպինյանում էր և չէր կարող հրամանատարությունը իր վրա վերցնել։ Կաստիլիացիները նվաճեցին Արիսե, Ատեկե, Տեռեր, Մորոս, Կետինա և Ալամա բերդերը։ Պեդրո Կաստիլիացին չկարողացավ նվաճել Կալատայուդը, չնայած գրոհում էր պաշարման բոլոր տեսակի գործիքներով։ Այլևս չկարողանալով որևէ տարածքն նվաճել` նա վերադարձավ Սևիլյա։

1363 թվականին Կաստիլիան շարունակեց պատերազմն ընդեմ Արագոնի և նվաճեց Տարասոնան։ Պեդրո Կաստիլիացին համալրումներ ստացավ Պորտուգալիայից և Նավառեից։ Նույն ժամանակահատվածում Արագոնի թագավորը դաշնության պայմանագիր կնքեց Ֆրանսիայի հետ և գաղտնի պայմանագիր կնքեց Հենրի Արագոնեցու հետ։ Դրանից հետո Պեդրո Կաստիլիացին նվաճեց մի շարք բնակավայրեր։

Պապական նունցիա Ժան դե լա Գրանգեն կազմակերպեց հաշտության քննարկումներ Սագոյում (1363 թվականի հուլիսի 2) երկու թագավորների միջև։ Հաշտությունը չվավերացվեց և բախումները շարունակվեցին։ Կաստիլիացիները ներթափանցեցին Վալենսիայի թագավորություն 1363 թվականին և նվաճեցին Ալիկանտեն, Կաուդետեն, Էլդան, Գանդիան և այլ բնակավայրեր։

1363–1369[խմբագրել | խմբագրել կոդը]

1365 թվականից 1369 թվականներին Պեդրո Կաստիլիացին ապաօկուպացրեց գրավված տարածքները` վախենալով իր դիրքի համար, որը վիճարում էր Հենրի Կաստիլիացին։

Կաստիլիայի քաղաքացիական պատերազմն սկսվեց 1366 թվականին և Պեդրո Կաստիլիացին գահընկեց եղավ։ Նրա վրա հարձակվեց իր խորթ եղբայր Հենրի Կաստիլիացին իր համակիրների, ներառյալ Բերտրանդ դու Գուեսկլինի և Հյու Կալվելեյի զորքերի գլխավորությամբ։ Պեդրոն լքեց թագավորությունը առանց ճակատամարտելով և մի քանի անգամ նահանջելով (սկզբում Բուգոսից, դրանից հետո Տոլեդոյից և վերջապես Սևիլյայից) խուսափեց բախումից։ Պեդրոն փախցերեց իր գանձարանը Պորտուգալիա, որտեղ նրան սառը ընդունեց նրա մորեղբայր, Պորտուգալիայի թագավոր Պեդրու I-ը, որտեղից նա տեղափոխվեց հյուսիսային Իսպանիա Գալիսիա, որտեղ նա հրամայեց սպանել Սուերոյին, Սանիագոյի արքեպիսկոպոսին և հոգևորական Պերալվարեսին։

Պեդրո Կաստիլիացին պաշոտնապես զրկվեց գահից 1369 թվականին[3]։

Ներխուժում Վալենսիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրանադայի թագավորությունը Երկու Պեդրոների պատերազմում աջակցում էր Պեդրո Կաստիլիացուն[4]։ Կաստիլայի զորերը իրենց մավրական դաշնակիցների հետ ներխուժեցին հարավային Վալենսիա և հանդիպեցին թույլ դիմադրության։ Կաստիլիացիները անհաջող պաշարեցին Օրիուելան 1364 թվականին[5]։

Պատերազմի ավարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմն ավարտվեց Ալմասանի հաշտությամբ 1375 թվականին առանց հաղթողի։ Կաստիլիան վերականգնեց կոմարկաները որոնք հանձնեց Արագոնին, ինչպիսիք էր Մոլինայի իշխանությունը։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց ամուսնացնել Արագոնի թագավոր Պեդրո IV-ի դստեր Էլեանոր Արագոնեցուն Խուան I-ի հետ, ով Հենրի Կաստիլիացու իրավահաջորդն էր։

Պատերազմին ուղղորդեց Սև մահը և այլ բնական աղետներ, ինչպիսիք էին երաշտը ու մորեխների համաճակը։ Այս իրադարձությունները հարվածեցին Արագոնի տնտեսությանը` բերելով երկրի բնակչության անկմանը[6]։ Պատերազմի ժամանակ ավերվեց Տարասոնայի տաճարը և վերանորոգվեց երկար տարիներ անց։

Այնուամենայնիվ համարվում է որ պատերազմի արդյունքում հիմնվեցին զինված ուժերի կառավարման համակարգ, որն անուղղակիորեն բերեց Կաստիլիայի և Արագոնի միավորմանը հաջորդ դարում[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. [1] Արխիվացված Հունիս 9, 2007 Wayback Machine
  2. «1360 - 1365». Uv.es. Վերցված է 2015 թ․ մայիսի 31-ին.
  3. «Guerra de los dos Pedros (1356-1369) - Página de voz - Gran Enciclopedia Aragonesa OnLine». Enciclopedia-aragonesa.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 31-ին.
  4. «Villalon and Kagay - The Hundred Years War: A Wider Focus». Deremilitari.org. Վերցված է 2015 թ․ մայիսի 31-ին.
  5. «If these walls could talk». Thinkspain.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 31-ին.
  6. [2] Արխիվացված Դեկտեմբեր 21, 2007 Wayback Machine
  7. Donald J. Kagay, "The Defense of the Crown of Aragon during the War of the Two Pedros (1356-1366)," The Journal of Military History, Volume 71, Number 1, January 2007, pp. 11-31.