Երկաթուղային ազդանշանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Երկաթուղային ազդանշանում, գնացքների շարժման, մանևրային աշխատանքների անվտանգությունն ապահովող հրամանների ու ցուցումների հաղորդման տեսանելի և ձայնային ազդանշանների համակարգ։ Տեսանելի ազդանշանները լինում են՝

  • Մշտական (լուսազդանիշներ, սեմաֆորներ, մանևրային վահաններ և նախազգուշական սկավառակներ)
  • Փոխադրովի (վահաններ, դրոշակներ, ձողալապտերներ և ճայթռուկներ)
  • Ձեռքի և գնացքի (դրոշակներ, սկավառակներ, լապտերներ)

Ազդանշանային հիմնական գույներն են՝

  • Կարմիր՝ շարժման արգելում
  • Դեղին՝ արագության նվազում
  • Կանաչ՝ շարժման թույլատրում

Կիրառվում են նաև կապույտ, լուսնա-սպիտակ, թափանցիկ-սպիտակ, կաթնասպիտակ ազդանշանային լույսեր։ Ըստ կիրառման ժամանակի, կան օրական, ցերեկային և գիշերային տեսանելի ազդանշաններ։ Ձայնային ազդանշանները տրվում են լոկոմոտիվային և ձեռքի սուլիչներով, կայարանային զանգերով և ճայթռուկներով։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երկաթուղային ազդանշանում» հոդվածին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 597