Երեք քույր (ֆիլմ, 1964)
Երեք քույր ռուս.՝ Три сестры | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | դրամա |
Հիմք | Երեք քույր |
Թվական | 1964 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Սամսոն Սամսոնով |
Սցենարի հեղինակ | Սամսոն Սամսոնով |
Դերակատարներ | Լյուբով Սոկոլովա |
Օպերատոր | Ֆեոդոր Դոբրոնրավով |
Երաժշտություն | Վասիլի Դեխտերև |
Պատմվածքի վայր | Ռուսական կայսրություն |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
«Երեք քույր» (ռուս.՝ Три сестры), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որ նկարահանվել է 1964 թվականին ռեժիսոր Սամսոն Սամսոնովի կողմից «Մոսֆիլմ» կինոստուդիայում՝ Անտոն Չեխովի համանուն պիեսի հիման վրա։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 1965 թվականի մարտի 17-ին[1]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Տասնմեկ տարի առաջ գեներալ Պրոզորովը, նշանակում ստանալով, իր ընտանիքը Մոսկվայից տեղափոխել է գավառական փոքրիկ քաղաք։ Գեներալը մահացել է, և նրա չափահաս երեխաները՝ դուստրեր Օլգան, Մաշան ու Իրինան և որդին՝ Անդրեյը, չգտնելով իրենց հարմար զբաղմունք, ցանկանում են վերադառնալ հարազատ Մոսկվա։ Սակայն կյանքն այլ կերպ է դասավորվում. Անդրեյը, իրեն տեսնելով որպես Մոսկվայի համալսարանի պրոֆեսոր, ամուսնանում է տեղացի ազնվական Նատալյայի հետ, որը ճնշում է նրան ու վերցնում Պրոզորովների տունը։ Մաշան, որին 18 տարեկանում առանց սիրելու ամուսնացրել են գիմնազիայի ուսուցիչ Կուլագինի հետ, սիրահարվում է քաղաքում տեղավորված մարտկոցի հրամանատար գնդապետ Վերշինինին, որն ամուսնացած է, ունի մանկահասակ դուստրեր։
Տարվելով ազարտային խաղերով և պարտքեր կուտակելով՝ Անդրեյն ստիպված է գրավ դնել իրենց ընդհանուր տունը, բոլոր փողերը հասնում են Նատալյային, որն աստիճանաբար տնից հանում է Անդրեյի քույրերին։ Ավագը՝ Օլգան, բնակվում է գիմնազիայում, որտեղ աշխատում է, Իրինան, որը պատրաստ է Նատալյայից փախչել ուր պատահի, ամուսնանում է բարոն Տուզենբախի հետ, որպեսզի նրա հետ գնա ուրիշ քաղաք և սկսի նոր կյանք։ Սակայն մենամարտում բարոնին սպանում է սպա Սոլյոնին, որին մերժել է Իրինան։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լյուբով Սոկոլովա – Օլգա
- Մարգարիտա Վոլոդինա – Մաշա
- Տատյանա Մալչենկո – Իրինա
- Լեոնիդ Գուբանով – Անդրեյ
- Ալլա Լարիոնովա – Նատալյա
- Լեոնիդ Գալլիս – Կուլիգին
- Լև Իվանով – Վերշինին
- Օլեգ Ստրիժենով – Տուզենբախ
- Վլադիմիր Դրուժնիկով – Սոլյոնի
- Կոստանտին Սորոկին – Չեբուտիկին
- Պավել Վիննիկ – Ֆեդոտիկ
Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սցենարի հեղինակ – Սամսոն Սամսոնով
- Բեմադրող-ռեժիսոր – Սամսոն Սամսոնով
- Օպերատոր – Ֆեոդոր Դոբրոնրավով
- Բեմադրղ նկարիչներ – Իպոլիտ Նովոդերեժկին, Սերգեյ Վորոնկով
- Կոմպոզիտոր – Վասիլի Դեխտերև
- Հնչյունային ռեժիսոր – Գրիգորի Կորենբլյում[1]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Три сестры». Энциклопедия отечественного кино. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 19-ին.
|