Երեք մահ (պատմվածք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երեք մահ
ռուս.՝ Три смерти
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
Ձևպատմվածք
ՀեղինակԼև Տոլստոյ
ԵրկիրՌուսաստան
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1858
ՏեսարանՌուսական կայսրություն
Հրատարակվել է1859
Հայերեն հրատ.1986

«Երեք մահ» (ռուս.՝ «Три смерти»), Լև Տոլստոյի պատմվածքներից, որը պատմում է մի երիտասարդ կնոջ, կառապանի, ծառի մահվան մասին։ Մահվան հանդեպ վերաբերմունքի միջոցով հաստատվում է մարդու և բնության պարզ, բնական կյանքի իդեալը։ Գրվել է 1858 թվականի հունվարին, առաջին անգամ հրապարակվել է 1859 թվականին «Ընթերցանության գրադարան» ամսագրում (1859, № 1):

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոլստոյը սկսել է գրել պատմվածքը (նախապես կոչվում էր «Մահ») 1858 թվականի հունվարին և մի քանի օր հետո ավարտել է։ 

Ստեղծագործության եզրափակիչ մասը՝ ծառի մահը, ոչ բոլոր ընթերցողների կողմից էր հասկացվում։ Տուրգենևը 1859 թվականի փետրվարի 11-ին Տոլստոյին ուղղված նամակում գրել է.

«Երեք մահը» այստեղ բոլորը հավանեցին, բայց վերջաբանը համարում են տարօրինակ և նույնիսկ չեն հասկանում նրա կապը նախորդ երկու մահերի հետ, իսկ նրանք, ովքեր հասկանում են, դժգոհ են»[1]։

Տպագրությունում հայտնվեցին պատմվածքի մասին Ապոլոն Գրիգորևի («Ժամանակ» ամսագիր, 1862, № 9), Դմիտրի Պիսարևի գրախոսությունները («Լուսաբաց» ամսագիր, 1859, № 12)[2]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշնանը կայարանում կանգ է առնում մի կառք։ Կառքում նստած էր մի տիկին, որը լուրջ հիվանդ էր,  նրա հետ էին նաև աղախինը, ամուսինը և բժիշկը։

Տիկինը ցանկանում է մեկնել Մոսկվա, իսկ այնտեղից՝ Իտալիա, և այդ ամենի մասին ասում էր ամուսնուն, որ եթե նա չհամոզեր և ինքը մեկնած լիներ արտասահման ավելի շուտ, ապա հիմա առողջ կլիներ։ Բժիշկը ասում էր ամուսնուն, որ հիվանդը անհույս է և չի կարող ճանապարհ գնալ։ Սակայն ամուսինը չի համարձակվում համոզել կնոջը և նրան հետ պահել։

Նրանք հասնում են մի գյուղ, որտեղ որոշում են հանգստանալ։

Նրանց կառապանը Սերյոգան մտնում է  տնակը, որտեղ տաքության մեջ վաղուց արդեն պառկած էր հիվանդ կառապանը։ Երիտասարդ տղան դիմեց նրան՝ խնդրելով տալ իրեն կոշիկները, քանի որ հիվանդին դրանք այլևս պետք չեն։ Հիվանդը համաձայնում է, բայց խնդրում է Սերյոգային իր մահից հետո գերեզմանին քար դնել։ Հաջորդ օրը առավոտյան կառապանը հայտնաբերում է, որ հիվանդը արդեն մահացել է։

Գարնանը տիկինը արդեն մահամերձ էր, սակայն դրան չէր հավատում։ Նրա մոտ են  գալիս հարազատներն ու քահանան։ Շուտով նա մահանում է։

Մեկ ամսից տիկնոջ գերեզմանին  հայտնվում է քարե մատուռ։ Կառապանի գերեզմանի վրա միայն բլրակ էր։ Խոհարարուհին  կայարանում Սերյոգային հիշեցնում է նրա տված իր խոստումը։ Առավոտյան նա գնում պուրակ և կտրում է ծառը, որ խաչ դնի շիրիմին։

Մեկնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործության մասին մանրամասն մեկնաբանություն հեղինակը տվել է Ալեքսեյ Տոլստոյին ուղղված նամակում[3]։

Իմ գաղափարն էր՝ երեք էակներ մահացան՝ տիրուհին, տղամարդը և ծառը։ Տիրուհին խղճուկ էր և ահավոր, քանի որ ստել է ամբողջ կյանքն ու ստում էր նաև մահից առաջ։ Քրիստոնեությունը, ինչպես նա հասկանում է, չի լուծում նրա կյանքի և մահվան հարցը։ Ինչո՞ւ մեռնել, երբ ուզում ես ապրել։ Տղամարդը մահանում է հանգիստ, հենց այն պատճառով, որ նա քրիստոնյա չէ։ Նրա կրոնն այլ է, չնայած նա ըստ սովորության կատարել է քրիստոնեական ծեսեր, նրա կրոնը բնությունն է, որի հետ նա ապրում էր։ Ծառը մահանում է հանգիստ, անկեղծ և գեղեցիկ։ Գեղեցիկ է, քանի որ չի ստում, չի փչանում, չի վախենում, չի զղջում»։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]