Երեխաների համաշխարհային օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երեխաների համաշխարհային օրվան նվիրված նամականիշ

Երեխաների համաշխարհային օր (անգլ.՝ Universal Children's Day, իսպ.՝ Día Universal del Niño , ֆր.՝ Journée mondiale de l'enfance), տոն, որը 1954 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբեան կոչ արեց բոլոր երկրներին միանալ և 1956 թվականից նշել այս տոնը։ Տոնի նպատակն է բարելավել երեխաների բարօրությունը, ինչպես նաև ամրապնդել ՄԱԿ-ի՝ տարբեր երկրներում երեխաների պաշտպանության համար իրականացվող աշխատանքները։

Գլխավոր ասամբլեան առաջարկեց այս տոնը նշել այն տեսքով և այն օրը, երբ նպատակահարմար է գտնում տվյալ պետությունը։

Գլխավոր ասամբլեան իր բանաձևում նշում էր, որ Երեխաների համաշխարհային տոնի ընդունումը միայն և միայն կամրապնդի ազգերի միջև համագործակցությունն ու համերաշխությունը։

Իր գլխավոր փաստաթղթերում ասվում է, որ ՄԱԿ-ը Երեխաների պաշտպանության օրը նոյեմբերի 20֊ն է նշում։ 1959 թվականի հենց այդ օրը ընդունվել է «Երեխաների իրավունքների հռչակագիրը», իսկ 1989 թվականին` «Երեխաների իրավունքների կոնվեկցիան»։

Երեխաների համաշխարհային օրը տարբեր կազմակերպություններ և ընկերություններ կազմակերպում են բազմաթիվ միջոցառումներ։ Այսպես, Օրինակ McDonald’s ընկերությունը իր այդ օրվա ամբողջ օրվա հասույթը փոխանցում է մանկական ֆոնդերին, մանկատներին և հիվանդանոցներին։

Արտաքին հղումներ[խմբագրել]