«Ես հանդիպել եմ մի աղջկա» (ռուս.՝ «Я встретил девушку»), ռեժիսոր Ռաֆայիլ Պերելշտեյնի ֆիլմը, որը նկարահանվել է 1957 թվականին։ Ստալինաբադի «Տաջիկֆիլմ» կինոստուդիայում (Տաջիկստանի ԽՍՀ) նկարահանված առաջին գունավոր գեղարվեստական ֆիլմն է։ Մինչ օրս մեծ ժողովրդականություն է վայելում «Ես հանդիպել եմ մի աղջկա» երգը, որը գրել է խորհրդային ժողովրդական տաջիկ բանաստեղծ Միրզո Տուրսուն զադեն հատուկ ֆիլմի համար։ Ֆիլմի այս և բազմաթիվ այլ երգերի կատարողը Ռաուֆ Աթաքիշիևն է, կոմպոզիտորը՝ Անդրեյ Բաբաևը[1][2]։
Ֆիլմի գլխավոր հերոսուհու՝ Լոլայի հրաշալի ձայնը գրավում է շատերի ուշադրությունը նրա հայրենի քաղաքում՝ սկսած քաղաքային երգչախմբի պրոֆեսիոնալներից, որոնք ձգտում են աղջկան տեսնել իրենց շարքերում, մինչև Սայիդը՝ սովորական աշխատավոր տղա, որը երկար կանգնում է նրա տան մոտ։ Բայց Լոլայի հայրը, ցանկանալով աղջկան զերծ պահել ցանկացած ոտնձգություններից, նրան գյուղ է ուղարկում՝ նույնիսկ չկասկածելով, որ սիրահար Սայիդը Լոլային կգտնի նաև այնտեղ[3]։