Եռանարդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եռանարդի
Տեսակսեղանի խաղ

Եռանարդի, նարդի երեք խաղացողի համար։ Խաղն ստեղծվել է Հայաստանում 2007 թվականին, հեղինակն է ճարտարագետ Ներսես Ներսիսյանը[1]։ Միջազգային նարդու այժմ գործող խաղաձևերից է։

Պայմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղում են երեք հոգով հատուկ եռաթև տախտակի վրա։ Օգտագործում են 45 քար, յուրաքանչյուր մասնակցին 15 խաղաքար՝ սև, սպիտակ ու կարմիր և երկու զառ։ Խաղը շահում է նա, ով առաջինը կհեռացնի իր բոլոր խաղաքարերը։

Կանոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մրցակիցները նետում են երկուական զառ՝ ամենամեծ նետողը կատարում է առաջին քայլը, այնուհետև ժամացույցի սլաքի հակառակ ուղղության նետում են կատարում մնացած մրցակիցները։
  2. Մրցակիցները զառերը պետք է նետեն բաժակով, վերուվար մի քանի անգամ թափահարելուց հետո։ Նետել անպայման սեփական խաղադաշտում։
  3. Նետված զառերը միասին պետք է կանգնեն խաղադաշտի հարթ երեսի վրա։ Մյուս բոլոր դեպքերում նետումը ուժի մեջ չէ և երկու զառերը պետք է նետել նորից։
  4. Խաղացողները իրավունք չունեն խառնվելու զառերի շարժմանը կամ չեղյալ հայտարարելու նետված զառերը։
  5. Քայլը համարվում է կատարված, երբ խաղացողը վերցնում է զառը և փոխանցում հաջորդին։
  6. Խաղացողները իրավունք չունեն փակելու հաջորդական վեց տուն, եթե իր ելակետայհն շարքից հակառակորդները թեկուզ մեկ քար առաջ չեն անցել։
  7. Երբ խաղացողներից մեկը սխալ է խաղացել և վերցրել է զառերը, ապա հակառակորդների զգուշացնելուց հետո նա պարտավոր է ուղղել սխալը։ Եթե սխալը չի նկատվում և խաղը շարունակվում է, ապա կողմնակի անձի միջամտությունը չի ընդունվում։
  8. Հանված քարերը պետք է դրվեն խաղադաշտից դուրս։
  9. Վեճերի դեպքում մրցավարական հանձնաժողովի որոշումը պարտադիր է։
  10. Մրցումների սկզբնամասում խաղացողների միմյանց հետ հանդիպելու հարցը որոշվում է վիճկահանությամբ[2]։

Գրանցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Եռանարդին՝ որպես սեղանի նոր խաղ, գրանցված է Հայաստանի մտավոր սեփականության գործակալությունում[3]։ 2007 թվականի դեկտեմբերի 15-ին գյուտը գրանցվել է պետական մատյանում և տրվել է թիվ 1863 A2 արտոնագիրը։ Այն ներկայացվել է Հայաստանի նարդու ազգային ֆեդերացիա, որտեղ էլ մշակվեցին եռանարդի խաղի կանոնները։

Մրցույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եռանարդու հանրապետական առաջանություններ են տեղի ունեցել Գառնիում, մարզային առաջնություններ՝ Գեղարքունիքի, Կոտայքի, Վայոց ձորի և այլ մարզերում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկական խաղ` եռանարդի
  2. Հայաստանի նարդու ազգային ֆեդերացիա
  3. Նարդի երեք խաղացողի համար թիվ AM20060080 հայտի գրանցումով 2006 թվականի մայիսի 11-ից