Եղվարդի ջրանցք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եղվարդի ջրանցք

Եղվարդի ջրանցք, ջրանցք Հայաստանի Կոտայքի մարզում։ Սկիզբ է առնում Բուժական գյուղի մոտից։ Կառուցվել է միջնադարում։ Երկարությունը 13 կմ է, ջրթողունակությունը՝ 0,6 մ/վ։ Ջրառը կատարվում է ոչ պատվարային եղանակով։ Ջրանցքի վրա կառուցված են 2 ջրարգելակ վահաններ, թունել, 2 կամուրջ-անցումներ։ Ջրանցքը ոռոգում է Արագյուղ և Բուժական գյուղերի հողատարածքները։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։