Եղիա Էնտազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եղիա Էնտազյան
Մասնագիտությունքարտեզափորագրիչ
Գործունեություն18-րդ դարի վերջ–19-րդ դարի սկիզբ
Պարգևներ և
մրցանակներ

Եղիա Էնտազյան, 18-րդ դարի վերջի–19-րդ դարի սկզբի քարտեզափորագրիչ։ Մխիթարյան միաբանության անդամ, վարդապետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փորագրել է «Ափրիկէ», «Եւրոպիա» (երկուսն էլ՝ 1786 թվականին), «Ամերիկա», «Ասիա», «Լայնածաւալ տէրութիւն օսմանցոցն» (երեքն էլ՝ 1787 թվականին), «Գաւառք Հայաստան աշխարհի ըստ հին պատմութեանց» քարտեզները։ Վերջինս, առանց տպագրության վայրի, տպարանի և թվականի հիշատակության, զետեղված է Միքայել Չամչյանի «Պատմութիւն Հայոց»-ի Ա հատորի (1784 թվական) մեջ։ Ըստ Սահակ Ճեմճեմյանի՝ սա Էտնազյանի քարտեզափորագրության առաջին փորձն է։

1785 թվականին Վենետիկում, առանց տպարանի և հեղինակի հիշատակության, տպագրվել է Էտնազյանի «Համառօտ պատմութիւն օդապարիկ գնտոյ» գրքույկը։ Տիտղոսաթերթին՝ «Համառօտ պատմութիւն օդապարիկ գնտոյ եւ ճանապարհորդութեան Մօնկոլֆիոյ, Քառլօյի, և Րօպէրթի»։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։