Եկատերինա Ենինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եկատերինա Ենինա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝վոլեյբոլիստուհի
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝մայիսի 10, 1993(1993-05-10) (30 տարեկան)
Ծննդավայր՝Չելյաբինսկ, Ռուսաստան
192 սանտիմետր

Եկատերինա Անդրեևնա Ենինա (ռուս.՝ Екатерина Андреевна Енина, մինչև 2014 թվականը՝ Բելովա, մայիսի 10, 1993(1993-05-10), Չելյաբինսկ, Ռուսաստան), ռուս վոլեյբոլիստ, Ռուսաստանի սպորտի վարպետ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկատերինա Բելովան վոլեյբոլ խաղալ սկսել է Չելյաբինսկի «Յունոստ-Մետար» ՕՀՄՊ մարզադպրոցում[2]։

2010 թվականին սկսել է հանդես գալ «Ավտոդոր-Մետար» ակումբում Ռուսաստանի առաջնությունում։ 2010/2011 թվականներին թիմի կազմում անցկացրել է 11 խաղ, իսկ հաջորդ մրցաշրջանում արդեն խաղացել է մեկնարկային կազմում։

2012/2013 թվականներին խաղացել է «Ա» բարձրագույն լիգայում, որից Չելյաբինսկի թիմը դուրս մնացել 2012 թվականին, բայց 2013/2014 մրցաշրջանից կրկին հանդես է եկել սուպեր լիգայում՝ պայմանագիր կնքելով «Տյումեն-ՏյումԳՈՒ» ակումբի հետ։ 2014 թվականից Ենինա ազգանունով[3] խաղացել է Սարատովի «Պրոտոնում»։ Ռուսաստանի առաջնությունում 2015/2016 մրցաշրջանում զբաղեցրել է 2-րդ տեղը բլոկի արդյունավետության առումով (61 միավոր 20 խաղերում)[4]։ Իսկ ընդհանուր արդյունավետությամբ Ենինան իր ամպլուայի խաղացողների շարքում դարձել է 3-րդը («Ուրալոչկա-ՆՏՄԿ» կենտրոնական շրջափակողներ Շինեդ Ջեքի և Իրինա Զարյաժկոյից հետո)։

2016 թվականի դեկտեմբերին «Պրոտոնի» կազմում Ենինան դարձել է Ռուսաստանի Գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր։

Իր բազմաթիվ դաջվածքների շնորհիվ Եկատերինան ռուս վոլեյբոլիստների շրջանում ունի ամենաարտասովոր արտաքիններից մեկը[5][6]։

2017 թվականին Եկատերինան պայմանագիր է կնքել «Ուրալոչկա» ակումբի հետ[7][8]։

2020 թվականի ամռանը պայմանագիր է կնքել «Դինամո» (Մոսկվա) ակումբի հետ[9]։

Ռուսաստանի օլիմպիական հավաքականին միացել է 2021 թվականին[10][11]։ Տոկիոյի Օլիմպիական խաղերում Ենինան մասնակցել է 4 հանդիպման, որոնցում վաստակել է 4 միավոր[12][13][14]։ Նույն թվականին նա մասնակցել է Եվրոպայի առաջնությանը, որտեղ անցկացրել է 7 խաղ և վաստակել 35 միավոր։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2010-2013 – Ռուսաստան Ավտոդոր Մետար (Չելյաբինսկ)
  • 2013-2014 – Ռուսաստան Տյումեն-Տյումենի պետական համալսարան (Տյումեն)
  • 2014-2017 – Ռուսաստան «Պրոտոն» (Սարատովի մարզ)
  • 2017-2020 – Ռուսաստան «Ուրալոչկա-ՆՏՄԿ» (Սվերդլովսկի մարզ)
  • 2020 թվականից – Ռուսաստան «Դինամո» (Մոսկվա)

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2021 թվականի Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր
    • Ռուսաստանի առաջնությունների եռակի բրոնզե մեդալակիր – 2018, 2019, 2020
  • Ռուսաստանի գավաթի խաղարկության արծաթե (2020) և բրոնզե (2016) մրցանակակիր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «13 саратовцам присвоены спортивные звания мастеров спорта и мастеров спорта международного класса». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 5-ին.
  2. Состав ВК «Автодор-Метар». Сезон 2010/11(չաշխատող հղում)
  3. «Екатерина Белова вышла замуж и перешла в «Протон»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 5-ին.
  4. volleyservice.ru
  5. «Девушка и мяч: интервью с женской командой «Протон» по волейболу». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 5-ին.
  6. «Екатерина Енина». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 5-ին.
  7. «ЖВК «Уралочка-НТМК» подписал контракты с Ениной, Халецкой и Гарелик». rsport.ria.ru. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 22-ին.
  8. ««Уралочка» подписала контракты с Ениной, Халецкой и Гарелик». Советский Спорт. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 22-ին.
  9. Енина подписала контракт с московским «Динамо»
  10. Романова, Енина и Ефимова вызваны в сборную России для подготовки к Играм
  11. «Volleyball — Team ROC». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 5-ին.
  12. «The composition of the Russian women's volleyball team for the Olympics has become known». 2021 թ․ հուլիսի 4.
  13. Volleyball.it. «Verso Tokyo2020: Busato riduce a 14 l'elenco della Russia femminile» (իտալերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 12-ին.
  14. «Volleyball ENINA Ekaterina - Tokyo 2020 Olympics». .. (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]