Ելիզավետա Մարտիրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարտիրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ելիզավետա Մարտիրոսյան
Ծնվել էնոյեմբերի 5, 1986(1986-11-05) (37 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԿրթությունՌուսական պետական հումանիտար համալսարան և Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
Ծնողներհայր՝ Գեորգի Խաչատուրի Մարտիրոսյան, մայր՝ Տատյանա Վասիլևա

Ելիզավետա Գեորգիի Մարտիրոսյան (նոյեմբերի 5, 1986(1986-11-05), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուսական թատրոնի ու կինոյի դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելիզավետա Մարտիրոսյանը ծնվել է 1986 թվականի նոյեմբերի 5-ին Մոսկվայում՝ դերասաններ Տատյանա Վասիլևայի և Գեորգի Մարտիրոսյանի ընտանիքում[1]։ Ծնողներն ամուսնալուծվել են, երբ Ելիզավետան դեռ փոքր է եղել[2]։

2007 թվականին ավարտել է Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի լրագրության ֆակուլտետը, այնուհետև ընդունվել է Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտի դիզայնի բաժին[1]։

Դերասանուհու առաջին աշխատանքը 2008 թվականին նկարահանված «Չներվածները» ֆիլմն էր։ Ֆիլմում նկարահանվել է նաև Ելիզավետայի մայրը։ Նրանք մարմնավորել են նույն կերպարին՝ տարբեր տարիքում։ Կինոքննադատները միանշանակ չեն ընդունել ֆիլմը[2]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ Դեր
2009 Տայգայի տիրուհին Վիկա
2008 Կապույտ գիշերներ Իրինա
2008 Չներվածները Ալիսան երիտասարդ տարիքում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Мартиросян Елизавета Георгиевна». www.kino-teatr.ru. Վերցված է 2019 թ․ հունվարի 12-ին.
  2. 2,0 2,1 «Елизавета Георгиевна Мартиросян: личная жизнь, фото». DIWIS (ռուսերեն). 2017 թ․ հունիսի 30. Վերցված է 2019 թ․ հունվարի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]