Ելենա Մարոտի-Շոլտեսովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ելենա Մարոտի-Շոլտեսովա
սլովակ.՝ Elena Maróthy-Šoltésov
Ծնվել էհունվարի 6, 1855(1855-01-06)[1][2]
ԾննդավայրԿրուպինա, Hont County
Վախճանվել էփետրվարի 11, 1939(1939-02-11)[1][2] (84 տարեկան)
Վախճանի վայրՄարտին, Ժիլինայի շրջան
ԳերեզմանNational Cemetery in Martin
Մասնագիտությունգրող, լրագրող, կանանց իրավունքների պաշտպան, խմբագիր և հրապարակախոս
Լեզուսլովակերեն[3]
Քաղաքացիություն Ավստրո-Հունգարիա և  Չեխոսլովակիա[3]
 Elena Maróthy-Šoltésová Վիքիպահեստում

Ելենա Մարոտի-Շոլտեսովա (սլովակ.՝ Elena Maróthy-Šoltésov. հունվարի 6, 1855(1855-01-06)[1][2], Կրուպինա, Hont County - փետրվարի 11, 1939(1939-02-11)[1][2], Մարտին, Ժիլինայի շրջան), 19-20-րդ դարերի սլովակ կին գրող, հրապարակագիր, հասարակական գործիչ։ Համարվում է սլովակյան ռեալիստական գրականության առաջին ներկայացուցիչներից[4], Սլովակիայում ծավալված կանանց շարժման ղեկավար գործիչներից մեկը[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1855 թվականի հունվարի 6-ին Կրուպինա քաղաքում, հոգևորականի ընտանիքում։ Երիտասարդ հասակում զրկվել է մորից։ Սովորել է Լուչինեցի իգական դպրոցում, ապա՝ Պոպրադի գերմանական իգական ինստիտուտում։

1880 թվականին ընտրվել է կանանց «Živena[sk]» ընկերության կոմիտեի անդամ, 1894-ից մինչև 1927 թվականը եղել այդ ընկերության անփոփոխ նախագահը։

1912 թվականին Ելենայի ակտիվ մասնակցությամբ հիմնվել է «Živena» ամսագիրը, որի գլխավոր խմբագիրն է նա եղել մինչև 1922 թվականը։

Ելենա Մարոտի-Շոլտեսովան ամեն կերպ սատարել է կանանց՝ բարձրագույն կրթություն ստանալու և հասարակության մեջ արժանի տեղ ու դիրք զբաղեցնելու գործում, եռանդուն կերպով մասնակցել է իգական դպրոցներ և ինստիտուտ հիմնադրելու, կանանց համար դասընթացներ կազմակերպելու աշխատանքներին։

Նրա երկերից առավել սիրված են հետևյալ վեպերն ու պատմվածքները. «Na dedine» (1881); «Prípravy ku svadbe» (1882); «Umierajúce diet’a» (1885); «V čiernickiej škole» (1891); «Prvé previnenie» (1896); «Popelka» (1898); «Za letného vecera» (1902); «Proti prúdu» (1904)[6]:

Երկերի ընտրանի[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1881 — Na dedine, poviedka (vydané v časopise Slovenské pohľady)
  • 1882 — Prípravy na svadbu (vydané v časopise Slovenské pohľady)
  • 1882 — Dozvuky k poslednému valnému zhromaždeniu Živeny, programový článok
  • 1885 — Úloha Živeny, programový článok
  • 1885 — Umierajúce dieťa, príbeh o chorobe a smrti jej dcéry Elenky (almanach Živeny)
  • 1891 — V čiernickej škole (vydané v časopise Slovenské pohľady)
  • 1894 — Proti prúdu, dvojdielny román
  • 1895 — O románe Proti prúdu, článok, v ktorom obhajuje svoj román (vydaný v novinách Národnie noviny)
  • 1896 — Prvé previnenie, novela (Letopis Živeny)
  • 1898 — Popolka, novela
  • 1898 — O vplyve zábavného čítania, článok (vydané v novinách Národnie noviny)
  • 1902 — Za letného večera, novela (Letopis Živeny)
  • 1913 / 1917 — Môj syn, memoárové dielo
  • 1923 / 1924 — Moje deti, dielo skladajúce sa z diela Umierajúce dieťa (o jej dcére) a Môj syn, pričom to nie je len životopisné dielo o jej deťoch, ale aj jej vlastný životopis; dielo bolo preložené do viacerých jazykov
  • 1925 — Sedemdesiat rokov života, memoáre zachytávajúce len 20 rokov jej života.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://en.isabart.org/person/107571
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Шолтесова, Елена (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1907. — Т. доп. IIа. — С. 889.
  4. «Elena Maróthy-Šoltésová» (սլովակերեն). Zlaty Fond. Վերցված է 2019 թ․ ապրիլի 18-ին.
  5. Elena Maróthy Šoltésová.
  6. «Шолтесова, Елена». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ելենա Մարոտի-Շոլտեսովա» հոդվածին։