Եթե ես մնամ (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եթե ես մնամ
անգլ.՝ If I Stay
Տեսակգրական ստեղծագործություն
Ձևվեպ
ՀեղինակԳեյլ Ֆորման
Երկիր ԱՄՆ
Բնագիր լեզուանգլերեն
ՀրատարակչությունDutton
Հրատարակվել է2009

«Եթե ես մնամ» (անգլ.՝ If I Stay), ամերիկացի գրող Գեյլ Ֆորմանի պատանեկան վեպը, որը հրատարակվել է 2009 թվականին[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը պատմում է Միա անունով 17-ամյա աղջկա մասին, որն իր ծնողների ու կրտսեր եղբոր հետ ենթարկվում է ավտովթարի։ Ավտովթարի ժամանակ աղջիկը կորցնում է նրանց։ Միան ընկնում է կոմայի մեջ, իսկ նրա հոգին շրջում է հիվանդանոցում՝ հետևելով իրադարձություններին։ Նա պետք է կատարի կարևոր ընտրություն․ կարող է ապրել և լինել իր ընկերոջ՝ Ադամի հետ, կամ էլ կարող է մահանալ՝ միանալով վթարի ժամանակ մահացած հարազատներին։ Նա կանգնած է երկընտրանքի առջև, քանի որ շատ է սիրում իր ընտանիքը, բայց միևնույն ժամանակ սիրում է Ադամին։

Շարունակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Եթե ես մնամ» վեպի շարունակությունը թողարկվեց 2011 թվականին՝ «Ո՞ւր գնաց նա» անվամբ (անգլ.՝ «Where She Went»)[2]։ Պատմվածքը ներկայացվում է ռոք-աստղ Ադամի՝ Միայի սիրեցյալի կողմից։ Միմյանցից հեռու լինելով երեք տարի՝ նրանք հանդիպում են Նյու Յորքում և միասին լինում ողջ գիշեր՝ զբոսնելով գիշերային քաղաքում[3]։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Summit Entertainment» ընկերությունը 2009 թվականին գնել է «Եթե ես մնամ» վեպի էկրանավորման իրավունքը։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2014 թվականի օգոստոսի 22-ին։ Գլխավոր դերում հանդես է գալիս Քլոյե Գրեյս Մորեցը[4]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Siegel, Robert (2011 թ․ հունվարի 3). «'If I Stay': Trapped Between Life and Death». All Things Considered. National Public Radio.
  2. Staskiewicz, Keith (2010 թ․ օգոստոսի 24). «EW Exclusive: Cover peek for 'Where She Went,' the sequel to 'If I Stay'». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 12-ին.
  3. Where She Went (If I Stay, #2) by Gayle Forman
  4. «Warner Bros., MGM Partner on YA Pic 'If I Stay,' Set 2014 Release». hollywoodreporter.com. 2014 թ․ հունվարի 9. Վերցված է 2014 թ․ հունվարի 10-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Forman, Gayle. If I Stay: A Novel. New York: Dutton, 2009. Print.