Դմիտրի Եֆրեմով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դմիտրի Եֆրեմով
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Դմիտրի Վլադիսլավովիչ Եֆրեմով
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 1, 1995(1995-04-01)[1][2] (29 տարեկան)
Ծննդավայր Ուլյանովսկ, Ռուսաստան
Հասակ 180 սմ
Քաշ 70 կգ
Դիրք կենտրոնական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռուսաստան ԲԿՄԱ (Մոսկվա)
Համար 15
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2012

2013֊մինչ հիմա

2015-2016

2016-2018

Ռուսաստան Ակադեմիա (Տոլյատի)

Ռուսաստան ԲԿՄԱ (Մոսկվա)

Չեխիա   Սլովան (Լիբերեց)

Ռուսաստան   Օրենբուրգ

16 (3)

25 (0)

24 (1)

49 (3)
Ազգային հավաքական
2010-2011

2011-2012

2012-2013

2012-2014

2013-2016

2015

Ռուսաստան Ռուսաստան (մինչև 16 տ.)

Ռուսաստան Ռուսաստան (մինչև 17 տ.)

Ռուսաստան Ռուսաստան (մինչև 18 տ.)

Ռուսաստան Ռուսաստան (մինչև 19 տ.)

Ռուսաստան Ռուսաստան (երիտ․)

Ռուսաստան Ռուսաստան

6 (0)

10 (1)

6 (3)

11 (3)

16 (0)

1 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Դմիտրի Վլադիսլավովիչ Եֆրեմով (ռուսերեն՝ Дми́трий Владисла́вович Ефре́мов, ապրիլի 1, 1995 թ., Ուլյանովսկ, Ռուսաստանռուս ֆուտբոլիստ, ԲԿՄԱ ֆուտբոլային ակումբի կիսապաշտպանն է։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլով սկսել է զբաղվել 2004 թ․ Ուլյանովսկ քաղաքի Վոլգա ակումբի դպրոցում։ 2007 թ․ ֆուտբոլային կրթությունը շարունակել է Յուրի Կոնոպլյովի անվան ակադեմիայում[3]։ 2012 թ․ հայտավորվել է Ռուսաստանի առաջնության երկրորդ դիվիզիոնում, որտեղ խաղում էր Տոլյատի քաղաքի Ակադեմիա ակումբի կազմում։ Այս ակումբի կազմում իր մեկնարկային հանդիպումն անցկացրել է ապրիլի 24-ին,երբ թիմը մրցում էր Գորնյակ ակումբի հետ (1:1)[4]։ Այդ ժամանակ էլ ֆուտբոլիստին սկսեց հետևել ԲԿՄԱ ֆուտբոլային ակումբը, իսկ ամռանն արդեն հրավիրվեց ակումբ։ Դեկտեմբերին Դմիտրին նոր ակումբի հետ ստորագրեց 4.5 տարվա պայմանագիր։ 2013 թ․ ձմռանը ֆուտբոլիստը մինչև մրցաշրջանի սկսվելը առաջին թիմի հետ մասնակցեց բոլոր մարզական հավաքներին[5]։

ԲԿՄԱ֊ի հիմնական կազմում իր մեկնարկային հանդիպումն անցկացրել է մարտի 9-ին, երբ Ռուսաստանի առաջնությունում իր թիմը մրցում էր Սամարայի Կռիլյա Սովետովի հետ։ Այս հանդիպումն ավարտվեց (2:0) հաշվով, իսկ Դմիտրին խաղադաշտում հայտնվեց միայն 90-րդ րոպեին փոխարինելով Զորան Տոշիչին[6]։

2015 թ․ օգոստոսի 31-ին Եֆրեմովը վարձավճարով տեղափոխվեց չեխական Սլովան[7]։

Ազգային հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թ․ հունվարին Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կազմում կարողացել է դառնալ Գրանատկինի հուշամրցաշարի հաղթող և ճանաչվել մրցաշարի լավագույն խաղացող։ Ազգային հավաքականի կազմում իր մեկնարկային հանդիպումն անցկացրել է իր 20֊րդ տարեդարձի նախօրյակին, երբ թիմը ընկերական խաղ էր անցկացնում Ղազախստանի հետ (0:0)[8]։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]

ԲԿՄԱ (Մոսկվա)[խմբագրել | խմբագրել կոդը]

Սլովան (Լիբերեց)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Չեխիայի առաջնության բրոնզե մեդալակիր (1) 2015/16.

Ազգային հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գրանատկինի հուշամրցաշարի հաղթող (1) 2013

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գրանատկինի հուշամրցաշարի լավագույն խաղացող (1) 2013

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. FBref.com(բազմ․)
  3. «Дмитрий Ефремов: За ЦСКА стал болеть из-за Алана Дзагоева». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 27-ին.
  4. Академия — Горняк
  5. Лучший игрок Мемориала Гранаткина отправится на сбор с ЦСКА
  6. Крылья Советов — ЦСКА
  7. ЦСКА ОТДАЛ ЕФРЕМОВА В АРЕНДУ В «СЛОВАН»
  8. Дмитрий Ефремов: «Еще не показал все, на что способен»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]