Դինո Սանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դինո Սանի
Քաղաքացիությունը  Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 23, 1932(1932-05-23)[1] (91 տարեկան)
Ծննդավայր Սան Պաուլո, Բրազիլիա
Հասակ 174 սանտիմետր
Քաշ 74 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Դինո Սանի (պորտ.՝ Dino Sani, մայիսի 23, 1932(1932-05-23)[1], Սան Պաուլո, Բրազիլիա) , բրազիլացի հայտնի ֆուտբոլիստ և մարզիչ, խաղացել է Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում և 1958 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դինո Սանին 1960 թվականին

Դինո Սանին իր կարիերան սկսել է «Պալմեյրաս» ակումբում, իսկ հետո վարձակալությամբ հանդես է եկել «XV նոյեմբեր» ակումբում, այնուհետև՝ «Կոմերսիալ» ակումբում։ 1954 թվականին տեղափոխվել է «Սան Պաուլու», որի կազմում 1957 թվականին դարձել է նահանգի չեմպիոն[2]։

1958 թվականին Սանին Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում նվաճել է աշխարհի գավաթը։ Հավաքականի կազմում խմբային փուլում խաղացել է երկու խաղ։ 1959 թվականին Սանին մեկ միլիոն դոլարով տեղափոխվել է արգենտինական «Բոկա Խունիորս», իսկ հետո՝ իտալական «Միլան», որի կազմում 1963 թվականին դարձել է Իտալիայի չեմպիոն և գավաթակիր։ Սանին իր կարիերան ավարտել է «Կորինտիանս» ֆուտբոլային ակումբում[3]։

Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Սանին անցել է մարզչական աշխատանքի և մարզել այնպիսի ֆուտբոլիստների, ինչպիսիք են Պաուլո Կարպեժանին, Ֆերեյրան, Լեոնարդո Ժոզե «Ֆլամենգոյում», Ռուբեն Պասը։ 1970 թվականին նրան առաջարկել են Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքական գլխավոր մարզչի պաշտոնը, սակայն նա հրաժարվել է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Дино Сани - звезда бразильского футбола и игрок сборной Бразилии». torcida.com.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
  3. «Дино Сани». acmilanfan.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դինո Սանի» հոդվածին։