Դինամիկական երկրաբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դինամիկական երկրաբանություն, ֆիզիկական երկրաբանություն, երկրաբանության ուղղություն, ուսումնասիրում և պարզաբանում է երկրի ռելիեֆի ու ներքին կառուցվածքի փոփոխության, ապարների առաջացման ու քայքայման երնույթները։ Դինամիկական երկրաբանությունը ձևավորվել է XIX դարի սկզբներին Չ․ Լայեփ ու Է․ Զյուսի աշխատանքնևրի հիման վրա։ Դինամիկական երկրաբոնւթյունը հետազոտում է երկրաբանական արտածին և ներծին երևույթները։ Երկրաբանության բոլոր ճյուղերը, առանձնապես տեկտոնիկան, հրաբխագիտությունը, սեյսմոլոգիան, գեոմորֆոլոգիան, այս կամ այն չափով կապված են դինամիկական երկրաբանության հետ։ Լաբորատոր պայմաններում երկրաբանական երևույթների մոդելավորումը, երկրաֆիզիկայի, երկրաքիմիայի ու թերմոդինամիկայի տվյալները լայնորեն կիրառվում են դինամիկական երկրաբոնւթյան բնա գավառում։ Դինամիկական երկրաբանությունը նպաստում է շիևարարության և օգտակար հանածոների որոնման տեղամասերը ճիշտ ընտրելուն։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Якушева А․ Փ․, Динамическая геология, М․, 1970


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 393