Դերմատոֆիտներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դերմատոֆիտներ, դերմատոմիցետներ, մանրադիտակային սնկերի խումբ, որոնք կարող են հարուցել մարդկանց և կենդանիների մաշկի և նրա հավելումների (եղունգներ, մազեր) հիվանդություններ՝ դերմատոմիկոզներ։ Դերմատոֆիտները պատկանում են պայուսակավորների և զիգոմիցետների դասերին, սակայն դրանց մեծամասնության մոտ հայտնի է միայն անսեռ փուլը, որի հետևանքով համարվում են նաև անկատար սնկերր։ Դերմատոֆիտների հիմնական, հատկությունը եղջերանյութ (կերատին) քայքայելն է, որը տարբեր Դերմատոֆիտների մոտ ի հայտ է գալիս տարբեր ձևերով՝ կախված բնակեցման պայմաններից։ Բաժանվում են երեք խմբի՝ հողային (հազվադեպ են առաջացնում դերմատոմիկոզներ), զոոֆիլներ և անթրոպոֆիլներ (մարդու և կենդանիների դերմատոմիկոզների հարուցիչներ), որոնք կարող են ունենալ նաև հողում զարգացող փուլ։ Հայտնի են Դերմատոֆիտների երեք ցեղի՝ էպիդերմոֆիտիայի էպիդերմոֆիտոն (Epider- mophyton), տրիխոֆիտիւսյի տրիխոֆիտոն (Trichophyton) և միկրոսպորիայի միկրոսպորում (Microsporum) 45 տեսակի հարուցիչներ։