Դերեզա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դերեզա
Տեսակմուլտֆիլմ
Ժանրերաժշտական ֆիլմ և հեքիաթ
ՌեժիսորԱլեքսանդր Դավիդով
ՍցենարիստՌոման Կաչանով
ՀնչյունավորումԻրինա Մուրավյովա, Անատոլի Բարանցև, Նինա Զորսկայա և Եֆիմ Կացիրով
ԵրաժշտությունՆինա Սավիչևա
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն10 րոպե
Թվական1985

«Դերեզա» (ռուս.՝ «Дереза», «Դերեզա այծը»), ռեժիսոր Ալեքսանդր Դավիդովի կողմից «Դերեզա այծը» ռուսական ժողովրդական հեքիաթի հիման վրա ստեղծված խորհրդային նկարված մուլտֆիլմ այն մասին, որ քո արարքների համար ինքդ պետք է պատասխան տաս, ոչ թե մեղադրես ուրիշներին[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի ծերունի խրճիթում ապրում էր կնոջ, Տրուշա ճագարի և Կիրյուշա աքաղաղի հետ։ Նրանք ապրում էին համերաշխ, մինչև պապիկը հանդիպեց Դերեզա այծին, որը նրան պատմեց, թե իր տերն ինչպես իր հետ վատ էր վարվում։ Պապիկն այծին խղճում է ու տանում տուն։ Եվ ահա Դերեզան սկսում է ցուցադրաբար խղճալ պապիկին՝ միևնույն ժամանակ բացահայտորեն նրան տրամադրելով մյուս տնեցիների նկատմամբ։

Մի անգամ՝ գիշերը, այծը որոշում է տնից վռնդել Կիրյուշա աքաղաղին և բարձր ծուղրուղու է կանչում՝ իրարանցում ստեղծելով։ Զայրացած պապիկն աքաղաղին դուրս է անում։ Առավոտյան այծը, մինչ պապիկն ու տատիկը փողոցում աշխատում էին, տեսնում է կաղամբի գլուխը, որը տատիկը ցանկանում էր ճաշ պատրաստել, և այն ուտում, իսկ մնացորդները նետում Տրուշա ճագարին։ Պապիկը ճագարին էլ է դուրս անում, իսկ Դերեզան գնում է խոտ արածելու, հետո ջուր բերելու։

Հասնելով մարգագետին՝ նա այծերի համար երգում է այն մասին, որ երբ վտարի պապիկին ու տատիկին, ինքը մյուս այծերի հետ կապրի խրճիթում։ Պապիկը, լսելով այդ, Տրուշա ճագարին ու Կիրյուշա աքաղաքին հետ է վերադարձնում, իսկ հետո այծին վռնդում։ Երբ կնոջ հետ միասին նրանք որոշում են ներել Դերեզային, նա վերադառնում է և խրճիթ ջուր բերում։

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենարի հեղինակ Ռոման Կաչանով
Երգի բառերի հեղինակ Ալեքսանդր Տիմոֆեևսկի
Կինոռեժիսոր Ալեքսանդր Դավիդով
Բեմադրող նկարիչ Անատոլի Սավչենկո
Կոմպոզիտոր Նինա Սավիչևա
Հնչյունային օպերատոր Վլադիմիր Կուտուզով
Կինոօպերատոր Ալեքսանդր Չեխովսկի
Մոնտաժող Ն. Բորձիլովսկի
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Գալինա Զոլոտովսկայա, Ալեքսանդր Դորոգով, Յուրի Մեշերյակով, Ալեքսանդր Մազաև, Վիտալի Բոբրով
Ռեժիսորի օգնական Ե. Չերյոմուշկինա
Նկարիչներ Է. Անտուշևա, Վ. Խարիտոնովա, Իրինա Սվետլիցա, Ալեքսանդր Մարկելով
Դերերը հնչյունավորողներ Իրինա ՄուրավյովաԴերեզա,
Անատոլի Բարանցևպապիկ,
Նինա Զորսկայատատիկ,
Եֆիմ ԿացիրովԿիրյուշա աքաղաղ (ենթագրերում նշված չէ),
Յուրի ՎոլինցևՏրուշա ճագար (ենթագրերում նշված չէ)
Խմբագրող Տատյանա Պապորովա
Նկարահանող խմբի տնօրեն Վ. Եգորշին

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրածանոթ է մուլտֆիլմի հետևյալ արտահայտությունը. «Ինչ-որ մեկն աշխատում է ու վարում, ինչ-որ մեկը ցատկում է ու պարում»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Роман Качанов «Дереза». — Астрель, 2011. — 48 с. — (СОЮЗМУЛЬТФИЛЬМ представляет: ВПЕРВЫЕ — ЛЕГЕНДАРНЫЕ МУЛЬТФИЛЬМЫ В КНИГАХ!). — ISBN 978-5-271-38227-7

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]