Դեյվիդ Մեդյանիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեյվիդ Մեդյանիկ
Ծնվել էհուլիսի 24, 1956(1956-07-24) (67 տարեկան)
ԾննդավայրՌոտերեմ, Հարավային Յորքշիր, Յորքշիր և Համբեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունգրող
 David Miedzianik Վիքիպահեստում

Դեյվիդ Մեդյանիկ (անգլ.՝ David Christopher Miedzianik, հուլիսի 24, 1956(1956-07-24), Ռոտերեմ, Հարավային Յորքշիր, Յորքշիր և Համբեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի բանաստեղծ և գրող, առաջին աուտիզմով մարդը, որը գրել է ինքնակենսագրական։ Նրա աշխատանքները լայնորեն վերլուծվել են աուտիզմի հայտնի հետազոտողների կողմից[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեդյանիկը ծնվել է Ռոտերեմ, ռուս ընտանիքում։ 1972 թվականին, երբ նա 16 տարեկան էր, բժիշկները նրա մոտ ախտորոշել են աուտիզմ։ 1985 թվականին նա գրել է իր առաջին գիրքը՝ «Իմ ինքնակենսագրությունը», որը հրատարակվել է 1986 թվականին Նոթինգհեմի համալսարանի աջակցությամբ[2]։ 1993 թվականին գիրքը վերահրատարակվել է ԱՄՆ֊ում՝ Հյուսիսային Կարոլինայի աուտիկ հասարակության աջակցությամբ։ Դեյվիդը միաժամանակ գրել է իր առաջին բանաստեղծությունները և պոեմները։ Նրա պոեզիայի թեմաներն են դեպրեսիան, մեկուսացումը և տխրությունը։

1997 թվականին լույս է տեսել Մեդյանիկի պոեզիայի անթոլոգիան՝ «Այժմ ինձ մնում է միայն ես»։ Նույն թվականին նա գրել է «Աուտիզմ. կյանքի պատմության մոտեցում» հոդվածը Սառա Կրոսկինի հետ։

Բրիտանացի երգահան Ռեյ Հերնը 1989 թվականին Մեդյանիկի կյանքի մասին երգ է գրել՝ «Song for David» վերնագրով[3]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • My Autobiography (1986, Մեծ Բրիտանիա,/1993 [ԱՄՆ])
  • I Hope Some Lass Will Want Me After Reading All This (1987)
  • Taking the Load off My Mind (1993)
  • Now All I've Got Left is Myself (1997)
  • Autism: A Life History Approach (1997, Սառա Կրոսկինի հետ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Osborne, Lawrence (2007). American Normal: The Hidden World of Asperger Syndrome (անգլերեն). Springer Science & Business Media. էջեր 161, 163. ISBN 9780387218076. Վերցված է 2019 թ․ փետրվարի 19-ին.
  2. Hugging a cat: Poetry by David Miedzianik
  3. Hawkins, Ernie (2010). «Song for David.(SO! TRACK 15 CD)(Brief article)». Sing Out Corporation. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեյվիդ Մեդյանիկ» հոդվածին։