Դեյվիդ Բերկովից
| Դեյվիդ Բերկովից | |
|---|---|
| ԱԱՀ՝ | Դեյվիդ Բերկովից |
| Ծննդյան օր՝ | հունիսի 1, 1953 |
| Ծննդավայր՝ | |
Դեյվիդ Ռիչարդ Բերկովից (անգլ.`David Richard Berkowitz, ծնված` հունիսի 1, 1953թ.), այլ կերպ հայտնի որպես «Սեմի որդի» և «0.44մմ տրամագծով մարդասպան» ամերիկացի սերիական մարդասպան , ով 1976թ.-ի հուլիսից մինչև 1977թ.-ի օգոստոս ամիսները Նյու Յորքում սպանել է 6 հոգու և վիրավորել 7-ի:
1977թ.-ից առ այսօր Բերկովիցը կրում է ցմահ ազատազրկման պատիժը: Բերկովիցն ավելի ուշ պնդում է, որ նա կատարել էր այդ ոճիրները Սատանայի պատվերով, ով մտել էր հարևանի շան մեջ: Հետագայում նա խոստովանում է, որ կարճ ժամանակով եղել է սատանիստական խմբակցության անդամ:
Բովանդակություն |
Կենսագրություն [խմբագրել]
Ծնվել է որպես Ռիչարդ Դեյվիդ Ֆալկո` Նյու Յորքի Բրուկլին թաղամասում: Մայրը` ոմն Բեթի Բրոդեր ամուսնացած է լինում Էնթընի Ֆալկո անունով մի քաղաքացու հետ: Ամուսնական զույգի մոտ ծնվում է մի աղջիկ, որից հետո ամուսինները բաժանվում են, ընդ որում` առանց օրինական փաստաթղթերի: Դրանից հետո Բեթի Բրոդերը անկանոն սեռական կապերի մեջ է մտնում մի ամուսնացած տղամարդու հետ, և որպես արդյունք, ծնվում է Դեյվիդը, ով հայտնվում է մանկատանը: Նրան որդեգրում են ամուսիններ Փերլ և Նաթան Բերկովիցները, ովքեր ի վիճակի չէին իրենց սեփական երեխան ունենալու:
Դեյվիդը մեծանում է ջերմ մթնոլորտում, լավ է սովորում դպրոցում և սիրով լցվում բասկետբոլ սպորտաձևի հանդեպ, սակայն լինելով բավականին ամաչկոտ` չէր կարողանում խորը հարաբերություններ հաստատել հակառակ սեռի ներկայացուցիչների հետ:
13 տարեկան հասակում կորցնում է մորը, որը շատ բացասական ազդեցություններ է ունենում հոգեբանական հավասարակշռության վրա:
1971թ.-ին 18-ամյա Բերկովիցը միանում է ԱՄՆ զինված ուժերին և ուղարկվում Կորեա` այնտեղ անցկացնելով 3 տարի:
1974թ.-ին Բերկովիցը կարողանում է գտնել կենսաբանական մորը: Մի քանի այց հետո նա պարզում է ողջ ճշմարտությունը իր մասին, որը խորը հոգեբանական ազդեցություն է ունենում վրան:
Սպանությունները և ձերբակալությունը [խմբագրել]
1974թ.-ի հուլիսի 29-ին Բերկովիցը Charter Arms Bulldog .44 ատրճանակով կրակում է մեքենայում գտնվող երկու պատահական անծանոթ աղջիկների վրա, որոնցից մեկը սպանվում է, մյուսը` վիրավորվում: 1977թ.-ի հուլիսի 31-ին նա իրագործում է վեցերորդ և վերջին սպանությունը: Նույն օրը նրան ձերբակալում են: Ընդհանուր առմամբ նրա գործողությունների պատճառով մահանում է 6 մարդ և վիրավորվում 7-ը:
Պատիժը [խմբագրել]
Մինչ օրս Բերկովիցը կրում է իր ցմահ պատիժը:1979թ.-ին բանտում նրա վրա հարձակվում է ինչ-որ մեկը, ով զինված է լինում դանակով, բայց Բերկովիցին հաջողվում է նրան վնասազերծել: Բանտային տարիների ընթացքում նա ընդունում է քրիստոնեություն, որից հրաժարվել էր բանակից զորացրվելուց հետո:
