Դեղին թփի գաղտնիքը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեղին թփի գաղտնիքը
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
ՌեժիսորԲորիս Բուտակով
ՍցենարիստՊյոտր Ֆրոլով
ՀնչյունավորումՄարիա Վինոգրադովա, Սվետլանա Խառլապ, Զինաիդա Նարիշկինա և Վսևոլոդ Լարիոնով
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1982

«Դեղին թփի գաղտնիքը» (ռուս.՝ «Тайна жёлтого куста»), խորհրդային կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ՝ ստեղծված 1982 թվականին «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում[1][2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմն ուղղված է երեխաների ծխելու դեմ։ Այն պատմում է ուրախ կենդանիների՝ անտառային դպրոցի աշակերտների մասին։ Իսկ այնտեղ, ինչպես ցանկացած դպրոցում, կան և՛ գերազանցիկներ, և՛ ծույլեր։ Գերազանցիկ աղվեսն ընկնում է վատ շրջապատ՝ մտերմանալով խուլիգաններ գայլի ու գորշուկի հետ, ինչից հետո սկսում է անբավարար գնահատականներ ստանալ։ Հայր աղվեսը չի հասկանում, թե ինչ է պատահել իր որդու հետ, որը նախկինում առանց հուշելու անգիր էր ասում բոլոր հեքիաթները, իսկ այժմ դասերը սովորելիս չի կարողանում հիշել նույնիսկ երկու տող։ Եվ սպորտի բնագավառում էլ նրա ցուցանիշները վատ են։ Այդ ցավալի փոփոխությունների պատճառը, ինչպես պարզվում է, թաքնված է դեղին թփի տերևների մեջ, որտեղ աղվեսը ծխում էր իր նորաթուխ ընկերների հետ։

Ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր Բորիս Բուտակով
Սցենարիստ Պյոտր Ֆրոլով
Բեմադրող նկարիչներ Ս. Սկրեբնևա, Գելի Արկադև
Նկարիչներ Նիկոլայ Միտրոխին, Սվետլանա Սիչկար, Իրինա Սվետլիցա
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Վլադիմիր Զախարով, Նատալյա Բոգոմոլովա, Մարինա Ռոգովա, Վիտալի Բոբրով, Անտոնինա Ալյոշինա
Օպերատոր Միխայիլ Դրույան
Տնօրեն Նինել Լիպնիցկայա
Կոմպոզիտոր Իրակլի Գաբելի
Հնչյունային օպերատոր Բորիս Ֆիլչիկով
Խմբագիր Տատյանա Պապորովա
Դերերը հնչյունավորել են Սվետլանա Խառլապ
Նինա Դրոբիշևա
Զինաիդա Նարիշկինա – ուսուցիչ բու
Վսևոլոդ Լարիոնով – հայր աղվես, բժիշկ կեռնեխ
Մարիա Վինոգրադովաաղվես, գայլ
Մոնտաժող Գ. Սմիրնովա
Երգերի տեքստի հեղինակ Հենրիխ Սապգիր

Վերաթողարկում տեսաերիզով[խմբագրել | խմբագրել կոդը]

1980-ական թվականներին ԽՍՀՄ-ում մուլտֆիլմը տարածվել է մուլտֆիլմերի հավաքածուներում VHS տեսաերիզներով SECAM համակարգով, 1990-ական թվականներին՝ PAL։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]