Դելեցիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրոմոսի հատվածի ջնջում` դելեցիա:

Դելեցիա, մուտացիա է, որն առաջանում է քրոմոսոմի որևէ տեղամասի կորստի դեպքում։ Դելեցիայի ժամանակ քրոմոսոմը բաժանվում է ցենտրոմեր պարունակող և առանց ցենտրոմերի հատվածների։ Եթե դելեցիայի են ենթարկվում տելոմերներ, ապա քրոմոսոմների 2 ծայրերը միաձուլվում են իրար առաջացնելով օղակաձև քրոմոսոմ։ Երբ դելեցիայի է ենթարկվում քրոմոսոմի մեկ թևը, իսկ մյուս թևը` կրկնապատկվում, ապա առաջանում է իզոքրոմոսոմ: Օրինակ` համախտանիշի որոշ դեպքերը պայմանավորված են X իզոքրոմոսով։ Մարդկանց մոտ նկարագրված են 8 զույգ քրոմոսոմների (4-րդ, 5-րդ, 9-րդ, 11-րդ, 13-րդ, 18-րդ, 21-րդ և 22-րդ զույգերը) տարբեր հատվածների հետևանքով առաջացած սինդրեմներ։ Օրինակ` 5-րդ քրոմոսոմի կարճ թևի դելեցիայից զարգանում է «կատվի մլավոց» համախտանիշը, որի ժամանակ երեխայի լացը նմանվում է կատվի մլավոցի` կոկորդի կառուցվածքի փոփոխության հետևանքով և ուղեկցվում է թուլամտությամբ։ 4-րդ քրոմոսոմի կարճ թևի դելեցիայի արդյունքում զարգանում է Վոլֆ-Հիշհորնի համախտանիշը, որի դեպքում զգալիորեն հետ է մնում աճը, զարգանում է մտավորթուլություն։