Դեբի Յոու
Դեբի Յոու | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 1, 1950 (73 տարեկան) |
Ծննդավայր | Gibsonville |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Elon University?, Արևելյան Կարոլինայի համալսարան և Liberty University? |
Մասնագիտություն | բասկետբոլի մարզիչ |
Պարգևներ և մրցանակներ |
Դեբորա Էնն Յոու[2] (անգլ.՝ Deborah Ann Yow, սեպտեմբերի 1, 1950, Gibsonville[3]), ամերիկացի համալսարանական սպորտային ադմինիստրատոր և նախկին համալսարանական բասկետբոլի մարզիչ։ Եղել է Հյուսիսային Կարոլինայի պետական համալսարանի[4] մարզական տնօրենն ու նույն պաշտոնն զբաղեցրել է նաև Մերիլենդի և Սենտ Լուիսի համալսարաններում։ Նախկինում զբաղեցրել է Կենտուկիի համալսարանի, Օրալ Ռոբերտսի համալսարանի ու Ֆլորիդայի համալսարանի կանանց բասկետբոլի թիմերի գլխավոր մարզչի պաշտոնը։
Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնված լինելով Հյուսիսային Կարոլինա նահանգի Ջիբսոնվիլ քաղաքում՝ Յոուն հաճախել է Արևելա-կարոլինյան համալսարան, սակայն հետագայում դուրս մնացել այնտեղից[3], որից հետո հաճախել է Էլոնի համալսարան, որտեղ բասկետբոլ է խաղացել ու անգլերեն ուսումնասիրել։ 1987 թվականին խորհրդատվության բնագավառի մագիստրոսի աստիճան է ստացել Լիբերթի համալսարանումում[5][6]։ Ամուսնացել ու ամուսնալուծվել է քոլեջի ուսանողական բասկետբոլի տղամարդկանց թիմի մարզիչ Լին Նանսի հետ[3]։ 1983 թվականին Օրալ Ռոբերթսի համալսարանում մարզումներ իրականացնելիս ամուսնացել է համալսարանի ադմինիստրատոր դոկտոր Ուիլյամ Բոուդենի հետ[3]։
Կանանց բասկետբոլի մարզիչ[խմբագրել | խմբագրել կոդը]
Յոուն մարզել է կանանց բասկետբոլի թիմերը Կենտուկիի և Օրալ Ռոբերտսի համալսարաններում, նաև Ֆլորիդայի համալսարանում աշխատել որպես կանանց բասկետբոլի մարզիչ, և այդ համալսարանների վարկանիշ չունեցող թիմերը դուրս բերել լավագույն 20 ազգային վարկանիշներ ունեցող թիմերի մեջ[3][7]։ 1985 թվականի հունվարի 10-ին նա և Գատորները հասել են Յոուի կարիերայի 150-րդ հաղթանակին[7]։ Այդ խաղաշրջանից հետո Յոուն առաջխաղացում է ունեցել Գատոր աթլետիկայի ոլորտում՝ որպես ադմինիստրատոր և դրամահավաք։ Որպես գլխավոր մարզիչ ութ տարվա ընթացքում յուրաքանչյուր խաղաշրջանում միջինը տոնել է 20 հաղթանակ[7]։
Մարզական տնօրեն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սենտ Լուիս[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարզչական կարիերայից հետո Յոուն նաև եղել է Գրինսբորոյի Հյուսիսային Կարոլինայի համալսարանի մարզական դոցենտ[3]։ 1990 թվականի օգոստոսին Սենտ Լուիսի համալսարանը Յոուին աշխատանքի է ընդունել որպես մարմնամարզական տնօրեն[3]։ Լրատվամիջոցները հայտնել են նրա և տղամարդկանց բասկետբոլի մարզիչ Ռիչ Գրովերի միջև լարված հարաբերությունների մասին, որը Յոուն հերքել է[3]։ Նա աշխատանքից ազատել է Գրովերին ու նրա փոխարեն վարձել Չառլի Սպունաուրին[8]։ 1993-94 մրցաշրջանում Սպունաուրն արժանացել է Հենրի Իբա մրցանակին՝ ուսանողական սպորտի ազգային ասոցիացիայի մրցաշարին Սենտ Լուիսի թիմին առաջնորդելու համար և ստացել աշխատավարձի բարձրացում ու աշխատանքային պայմանագրի երկարացում մինչև 2000 թվականը[9]։ Սենտ Լուիսի համալսարանում Յոուն մնացել է չորս տարի, որից հետո 1994 թվականի օգոստոսին աշխատանքի է ընդունվել նույն պաշտոնում Մերիլենդի համալսարանում[10]։
Մերիլենդ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մերիլենդում նա դարձել է առաջին կին մարմնամարզական տնօրենը[11]։ Նրա ղեկավարության ներքո Մերիլենդի աթլետիկայի բաժինը հավասարակշռել է իր տարեկան բյուջեները, որը նախկին տասնամյակում չէր արվել, իսկ գերատեսչության պարտքը 51 մլն դոլարից կրճատվել է մինչև 5,6 մլն դոլար[12]։ 1994 - 2010 թվականների ընթացքում համալսարանի մարմնամարզական թիմը հաղթել է 20 ազգային մրցաշարերում[13], որոնցից տասնյոթը կանանց սպորտաձևերում՝ կանանց լաքրոս (8), դաշտային հոկեյ (4), կանանց բասկետբոլ և այլն[13]։ Երեք առաջնության հավակնել են տղամարդկանց երկու թիմեր[13]։ Մերիլենդի տղամարդկանց բասկետբոլի թիմն արժանացել է 2002 թվականի գավաթին, իսկ տղամարդկանց ֆուտբոլի թիմը՝ 2005 և 2008 թվականների համալսարանական գավաթին[13]։ U.S. News & World Report մեդիաընկերությունը և Sports Illustrated սպորտային ամսագիրը Յոուի պաշոնավարման ընթացքում Մերիլենդի աթլետիկայի ծրագիրը դասել են երկրի լավագույն 20-յակում[12][14][15]։ 2008 թվականին նրա աշխատավարձը եղել է $365,925.00[16]։
Վերջին հաշվով Յոուն վերահսկել է անհիմն ֆինանսական պրակտիկան և եռանդազուրկ դրամահավաքը։ Միևնույն ժամանակ նա շռայլորեն գումար է ծախսել և երբ հեռացել է Մերիլենդից, մարմնամարզության բաժինը թողել է հսկայական պարտքի տակ։
2009 և 2010 ֆինանսական տարիներին Յոուի մարզական բաժինը հավասարակշռել է իր բյուջեն` նվազեցնելով իր պահուստային միջոցները։
Այն պարտքը, որով Յոուն թողել է Մերիլենդը, այնքան մեծ էր, որ նրա մեկնումից հետո երկու տարվա ընթացքում յոթ սպորտաձևեր կրճատվել են (տղամարդկանց և կանանց լող, կանանց ջրային պոլո, տղամարդկանց թենիս և մարմանմարզություն և այլն)։
Հաղորդվել է, որ Յոուն անհարթ հարաբերություններ է ունեցել Մերիլենդի բասկետբոլի տղամարդկանց մարզիչ Գարի Ուիլյամսի հետ[17]։ 2009 թվականի հունվարին բասկետբոլի թիմը պայքարում էր իր մրցաշրջանի սկզբում, ինչը հանգեցրել է նրան, որ Ուիլյամսը հրապարակայնորեն առևտուր էր անում մարմնամարզական տնօրեն Քեթի Ուորթինգթոնի հետ աշխատանքի ընդունվելու մասին[18][19]։ Փետրվարին Յոուն Ուիլյամսին աջակցության հայտարարություն է տարածել[20]։ 2009 թվականին Ջոն Ֆայնշտայնը «Վաշինգտոն Փոստ» օրաթերթում գրել է․ «Դեբի Յոուն չի վարձել Գարի Ուիլյամսին[21]։ Արդյո՞ք [Ուիլյամսը] համակերպվում է Դեբի Յոուի հետ։ Ոչ, դա բոլորը գիտեն[22]»։
Հյուսիսային Կարոլինայի պետական համալսարան[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականի հունիսի 25-ին Յոուն ընդունել է Հյուսիսային Կարոլինայի պետական համալսարանի մարմնամարզական տնօրենի աշխատանքը[23]։ Կնքել է հնգամյա աշխատանքային պայմանագիր՝ տարեկան $350,000 աշխատավարձով ու $100,000 լրացուցիչ եկամուտով[24]։
2010–11 բասկետբոլային մրցաշրջանից հետո Սիդնեյ Լոուն հրաժարական է տվել որպես Վուլֆպեքի մարզիչ[25]։ 2011 թվականի ապրիլի սկզբին Յոուն նոր մարզիչ է նշանակել Ալաբամայի նախկին մարզիչ Մարկ Գոտֆրիդին[26], որը հենց առաջին մրցաշրջանում թիմին դուրս է բերել «Sweet 16»[27]։
Աթլետիկայի կոլեգիալ տնօրենների ազգային ասոցիացիայի կողմից Յոուն 2019 թվականին արժանացել է Ջեյմս Քորբեթի հիշատակի մրցանակին․ բարձրագույն պատիվ, որին կարելի է հասնել քոլեջի աթլետիկայի կառավարման ոլորտում[28]։
2019 թվականի մայիսի 1-ին Յոուն թոշակի է անցել[29]։ Նույն օրը Բու Քորիգանն զբաղեցրել է Հյուսիսային Կարոլինայի պետական համալսարանի մարմնամարզական տնօրենի պաշտոնը[30]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Նրա երկու քույրերը նույնպես աշխատել են աթլետիկայի ոլորտում։ Քեյ Յոուն եղել է Հյուսիսային Կարոլինայի պետական համալսարանի կանանց բասկետբոլի թիմի գլխավոր մարզիչը[31], իսկ Սյուզան Յոուն 1975-76 թվականներին դարձել է առաջին ամերիկուհին Հյուսիսային Կարոլինայի պետական համալսարանի կանանց բասկետբոլի թիմում։ Սյուզանը շարունակել է կանանց մարզել բազմաթիվ դպրոցներում, և թոշակի անցնելուց առաջ նրա վերջին հանգրվանը դարձել է Շառլոթ քաղաքի Քուինս համալսարանը[32]։ Նրա եղբայր Ռոնը 1967 թվականին Կլեմսոնի համալսարանում ֆուտբոլի կրթաթոշակ է ստացել և այնտեղ խաղացել երկու տարի։ Զարմիկը՝ Վիրջիլ Յոուն[3], Հայ Փոյնթ համալսարանում աշխատել է որպես բասկետբոլի գլխավոր մարզիչ, որտեղ նա թույլ է տվել, որ առաջին կինը խաղա տղամարդկանց թիմում[33]։ Յոու երեք քույրերն ու նաև Վիրջիլն ընդգրկվել են Հյուսիսային Կարոլինա նահանգի Փառքի սրահում[34]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://msa.maryland.gov/msa/educ/exhibits/womenshall/html/whflist.html
- ↑ Brubaker, Bill (1998 թ․ մարտի 1). «At Maryland, Yow pays bills, incurs costs». Washington Post. Վերցված է 2017 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Debbie Yow Is Stirring St. Louis University, The Seattle Times, June 16, 1991, retrieved June 26, 2010.
- ↑ News & Observer: Yow confirms she will be new Pack AD(չաշխատող հղում)
- ↑ «Alumna named NC State athletic director » Liberty News». 2010 թ․ հուլիսի 6.
- ↑ «RELEASE: NC State Names Deborah Yow AD».
- ↑ 7,0 7,1 7,2 History (PDF), 2007-2008 Women's Basketball Media Guide, p. 94–95, University of Florida, 2007.
- ↑ UM's Yow knows how to pick winner; Hiring of Spoonhour at Saint Louis proved to be inspired move(չաշխատող հղում), The Sun, December 1, 1996.
- ↑ SLU OFFERS SPOONHOUR CONTRACT THROUGH 2000, St. Louis Post-Dispatch, March 27, 1994.
- ↑ DEBBIE YOW PARTS ON BITTERSWEET NOTE, St. Louis Post-Dispatch, August 16, 1994.
- ↑ YOW IS 1ST WOMAN AD IN THE ACC DEBBIE YOW AGREED TO A 5-YEAR DEAL TO BE ATHLETIC DIRECTOR AT MARYLAND.(չաշխատող հղում), Orlando Sentinel, August 16, 1994.
- ↑ 12,0 12,1 On Campus - Deborah A. Yow - Director of Athletics(չաշխատող հղում), University of Maryland Terrapins Athletics official website, accessed 6 December 2008.
- ↑ 13,0 13,1 13,2 13,3 National Championships Արխիվացված 2012-05-03 Wayback Machine, University of Maryland, retrieved June 25, 2010.
- ↑ Deborah A. Yow(չաշխատող հղում), Maryland Women's Hall of Fame, Maryland State Archives, 2003, retrieved 24 January 2009.
- ↑ Biographical Series: Deborah A. Yow Արխիվացված 2022-01-24 Wayback Machine, Archives of Maryland, February 16, 2010, retrieved June 25, 2010.
- ↑ Salary Guide 2008 Արխիվացված 2011-07-08 Wayback Machine (PDF), The Diamondback, 5 January 2008, retrieved 24 January 2009.
- ↑ Mike Wise, Two Sides To One Program, The Washington Post, p. E1, March 21, 2009.
- ↑ U-Md. Officials Rebut Williams on Recruits, The Washington Post, January 22, 2009. Accessed 2009-07-18. 2009-07-23.
- ↑ Terps fans thankful for Gary Williams' past, concerned about present(չաշխատող հղում), The Baltimore Sun, March 12, 2009.
- ↑ Yow: Williams in no danger, The Washington Post, February 2, 2009.
- ↑ John Feinstein, The Turtle Has Itself to Fear, The Washington Post, January 29, 2009.
- ↑ John Feinstein, Maryland Men's Basketball, The Washington Post, February 4, 2009.
- ↑ Jeff Barker, It's Official: Yow is leaving Արխիվացված 2010-08-10 Wayback Machine, The Baltimore Sun, June 25, 2010.
- ↑ Patrick Stevens, Yow signs five-year deal at NC State, D1Scourse, June 25, 2010.
- ↑ «Lowe resigns as NC State basketball coach». Los Angeles Times. 2011 թ․ մարտի 16. Վերցված է 2011 թ․ ապրիլի 6-ին.(չաշխատող հղում)
- ↑ Wiseman, Steve (2011 թ․ ապրիլի 6). «Gottfried will be leader of the Pack». The Herald-Sun. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ Killion, Ann (2011 թ․ ապրիլի 6). «NC State rises higher and higher». The Herald-Sun. Վերցված է 2011 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «Deborah Yow Named 2019 James J. Corbett Memorial Award Recipient». NACDA.
- ↑ Staff Report. «NC State names Boo Corrigan to replace Yow as AD». Technician (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 26-ին.
- ↑ «NC State names Army AD Boo Corrigan as New Athletic Director».
- ↑ NCSU's Yow dies after long cancer fight, Triangle Business Journal, 24 January 2009.
- ↑ «Susan Yow 2016». North Carolina Sports Hall of Fame. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ HOOPS PIONEER GAVE HIGHPOINT A BOOST ISENHOUR MADE HER MARK AT HIGH POINT, The News & Record, March 31, 1995.
- ↑ «Susan Yow 2016». North Carolina Sports Hall of Fame. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 4-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- NC State profile Արխիվացված 2016-08-22 Wayback Machine
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Դեբի Յոու կատեգորիայում։ |