Դարբնոց (ամսագիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դարբնոց (այլ կիրառումներ)

Դարբնոց, խորհրդային վաղ շրջանի գրական-գեղարվեստական, քննադատական ամսագիր։ Հանդիսացել է Վրաստանի պրոլետարական գրողների ասոցիացիայի հրատարակությունը։

Լույս է տեսել 1922-1923 թվականներին, Թիֆլիսում։ Տպագրել է բանաստեղծություններ և արձակ գործեր, գրախոսել հայ գրողների երկերը։ Լուսաբանել է գրականության և գեղարվեստի հարցեր։ Լայն տեղ է հատկացրել ֆուտուրիզմին։ Անդրադարձել է Վրաստանի պրոլետարական գրողների ասոցիացիայի հայկական մասնաճյուղի աշխատանքներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 313