Դավիթ Օհանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դավիթ Օհանյան
Ծնվել է1945
Կոնեկտիկուտ, ԱՄՆ
Մասնագիտություներաժիշտ

Դավիթ Օհանյան (1945, Կոնեկտիկուտ, ԱՄՆ), հայ գալարափողահար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

15 տարեկանում հրավիրել են նվագելու Նյու Հեյվենի և Հարվարդի սիմֆոնիկ նվագախմբերում։ 1961 թվականին արժանանալով Լուի Բուլանժեի կրթաթոշակի՝ կատարելագործվել է Ֆոնտենբլոյում (Ֆրանսիա)՝ շեփորահարներ Պ. Դյումոնի և Ժ. Դևենիի ղեկավարությամբ, տեսության և հարմոնիայի դասեր առել Նադիա Բուլանժեից։ Ավարտել է Նյու Ինգլանդի կոնսերվատորիան (1963 թվական)։

1963–1965 թվականներին՝ Թենգլվուդ երաժշտական կենտրոնի գիտաշխատող։

1996 թվականին հաճախել է Բերքշիրի երաժշտական կենտրոնի («Ռոզենվարդ» մրցանակ) դասընթացներին։

Բոստոնի սիմֆոնիկ նվագախմբի (առաջին), ապա՝ Քեմբրիջի փողային և ֆիլհարմոնիայի «Հուդվիդ» կվինտետների գալարափողահարը, 2000 թվականից՝ «Տրանս Ատլանտիկ» փողային կվարտետի գալափողահարը։ Ելույթներ է ունեցել Լեոնարդ Բեռնստայնի, Կլաուդիո Աբադոյի, Էրիխ Լայնսդորֆի և ուրիշների հետ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։