Դավիթ Մաթևոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մաթևոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Դավիթ Մաթևոսյան
Դիմանկար
Ծնվել էմարտի 22, 1960(1960-03-22)
ԾննդավայրՄեղրի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 23, 2020(2020-10-23) (60 տարեկան)
Մահվան վայրՆռնաձոր, Սյունիքի մարզ, Հայաստան[1]
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀայաստանի ազգային ագրարային համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր

Դավիթ Ղևոնդի Մաթևոսյան (մարտի 22, 1960(1960-03-22), Մեղրի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 23, 2020(2020-10-23), Նռնաձոր, Սյունիքի մարզ, Հայաստան[1]), ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից, քաղաքական գործիչ[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Մեղրիի շրջանի Կարճևան գյուղում 1960 թվականի մարտի 22-ին։ Ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը՝ ինժեներ հիդրոտեխնիկի որակավորմամբ։ 1982-1983 թվականներին որպես աշղեկ աշխատել է Ագարակի հանքաշինական վարչությունում, 1983-1984 թվականներին՝ Մեղրիի ոռոգման և ջրամիացման համակարգերի վարչությունում՝ ինժեներ, 1984-1985 թվականներին եղել է ՀԼԿԵՄ Մեղրիի շրջկոմի հրահանգիչ, 1985-1991 թվականներին՝ Կարճևանի պետտենտեսության տնօրեն։

1991-1995 թվականներին եղել է Մեղրիի ՆԳ բաժնի պետ։

1995 թվականին ընտրվել է ՀՀ առաջին գումարման ԱԺ պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Հանրապետություն» խմբակցության անդամ, անկուսակցական։ 2008 թվականի մարտի մեկի գործով հունիսի 17-ին դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման։ 2009 թվականի հունիսի 22-ին համաներմամբ ազատ է արձակվել։

Զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 23-ին Ադրբեջանի ծավալած լայնամասշտաբ պատերազմի ժամանակ[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://www.civilnet.am/news/471305/
  2. Սիմոնյան, Սյուզան (2016 թ․ ապրիլի 6). «Դավիթ Մաթեւոսյան․«Այսօր զինադադարի հաստատումն ավելի հեշտ է, քան 1994 թվականին»». ՀՐԱՊԱՐԱԿ. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 24-ին.
  3. «Զոհվել է ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Դավիթ Մաթևոսյանը». MediaLab Newsroom-Laboratory (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ հոկտեմբերի 23. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]