Դավիթ Կակուլիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դավիթ Կակուլիա
დავით კაკულია
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Վրաստան Վրաստան
Ծննդյան ամսաթիվ հունվարի 5, 1991(1991-01-05)[1] (33 տարեկան)
Ծննդավայր Վրաստան, Սուհում
Հասակ 182
Քաշ 67
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Վրաստան Մերանի
Պատանեկան կարիերա
?—2004 Վրաստան/Վրաստան Սպարտակ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006—2009 Վրաստան Օլիմպ (Ռուստավի) 5 (0)
2008 Վրաստան Մերանի (Թբիլիսի) 2 (0)
2010 Վրաստան Լոկոմոտիվ (Թբիլիսի) 5 (0)
2010—2011 Մոլդովա Սֆինտուլ 20 (1)
2011—2012 Մոլդովա Օլիմպ 3 (0)
2012—մինչև հիմա Վրաստան Մերանի 1 (0)
Ազգային հավաքական
? Վրաստան Վրաստան (մինչև 21 տարեկան) 3 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Դավիթ Կակուլիա (վրաց.՝ დავით ნოდარის ძე კაკულია, հունվարի 5, 1991(1991-01-05)[1], Սուխում, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի ֆուտբոլիստ, մոլդովական «Օլիմպ» ակումբի կիսապաշտպան։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիթը ֆուտբոլով սկսել է զբաղվել դեռևս պատանի տարիքից՝ 7 տարեկանից։ Հանդես է եկել Թբիլիսիի «Լոկոմոտիվ» ակումբի մանկապատանեկան հավաքականում, հետո տեղափոխվել է «Սպարտակ», իսկ 13 տարեկան հասակում շարունակել է կարիերան «Դինամո» ակուբում։ 2006 թվականին Դավիթը հրավիրվեց «Օլիմպ» ակումբ, որտեղ նա անցկացրեց մեկ ու կես մրցաշրջան։ Ակումբի կազմում մասնակցել է 12 խաղերի՝ դառնալով 1 գոլի հեղինակ։ 2008 թվականին դեբյուտել է Վրաստանի ֆուտբոլի առաջնություն, հանդես է եկել «Մերանի» ակումբում՝ անցկացնելով 2 խաղ։ 2009 թվականին վերադարձել է «Օլիմպ»։ Մրցաշրջանի կեսին տեղափոխվել է «Լոկոմոտիվ», որտեղ անցկացրել է 5 խաղ։

2010 թվականին տեղափոխվել է մոլդովական «Սֆինտուլ» ակումբ, որի կազմում անցկացրել է 20 խաղ։ 2010/11 մրցաշրջանի կեսին տեղափոխվել է մոլդովական «Օլիմպ» ակումբ, քանի որ թիմը հանդես էր գալիս Մոլդովայի բարձրագույն լիգայում։ Ակումբի կազմում անցկացրել է 3 խաղ։

2012 թվականի փետրվարին վերադարձել է Վրաստան՝ հանդես գալով «Մերանի» ակումբում։ 2012 թվականի օգոստոսին դեբյուտել է «Չիհուրա» ակումբ։

Ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիթը մասնակցել է Վրաստանի թե՛ պատանեկան, թե՛ երիտասարդական ակումբների խաղերին։ Երիտասարդական հավաքականում անցկացրել է երեք խաղ։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրը՝ Նոդար Կակուլիան, նույնպես ֆուտբոլիստ է։ 1971-1978 թվականներին հանդես է եկել «Դինամո» ակումբում՝ մասնակցելով ԽՍՀՄ-ի Երկրորդ Լիգային։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]