Դավիթը Գողիաթի գլխով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դավիթը Գողիաթի գլխով
տեսակգեղանկար
նկարիչԿարավաջո
տարի1610
բարձրություն125 սանտիմետր[1]
լայնություն101 սանտիմետր[1]
ուղղությունկարավաջիզմ
ժանրհոգևոր արվեստ և ինքնապատկեր
նյություղաներկ և կտավ
գտնվում էԲորգեզե պատկերասրահ
հավաքածուԲորգեզե պատկերասրահ
պատվիրատուՇիպիոնե Բորգեզե
հիմնական թեմաDavid and Goliath? և Կարավաջո
մասն էԲորգեզե ժողովածու
https://www.wga.hu/html/c/caravagg/11/70david.html, https://www.collezionegalleriaborghese.it/en/opere/david-with-the-head-of-goliath կայք
Ծանոթագրություններ
 David holding the head of Goliath by Caravaggio (Rome) Վիքիպահեստում

Դավիթը Գողիաթի գլխով, Կարավաջոյի՝ 1609-1610 թվականների նկարը, որը պատկերում է Սամուելի գրքից, Հին կտակարանից Դավիթի և Գողիաթի մարտի վերջին տեսարանը։ Այժմ պահպվում է Բորգեզե պատկերասրահում[2]։

Նկարի թեման նկարիչը մշակել էր ավելի վաղ շրջանում, դրանցից մեկը՝ նկարված 1607 թվականին, գտնվում է Վեննայում՝ Արվեստի պատմության թանգարանում, մյուսը, որը թվագրված է 1600 թվականով, Պրադոյում[3]։

Հավանական է՝ Կարավաջոյի համար ներշնչման անմիջական աղբյուր է ծառայել Ջորջոնեի՝ նույն թեմայով աշխատանքը՝ նկարված մոտ 1510 թվականին, չնայած Կարավաջոն էականորեն ուժեղացրել է տեսարանի դրամատիզմը՝ կտրված արյունահոսող գլուխը տեղադրելով Դավիթի ձեռքում, այլ ոչ թե թողնելով այն արյան մեջ ընկած, ինչպես սկզբնաղբյուրում է[2]։ Դավիթի ձեռքի թրին երևում է H-AS OS հապավումը, որը մեկնաբանվում է որպես լատիներեն humilitas occidit superbiam (խոնարհությունը սպանում է հպարտությունը) արտահայտության կրճատ ձև[2]։

Նկարում Դավիթը շփոթված է, նրա դեմքն արտահայտում է տխրության և խղճահարության միաձուլում[2]։ Նրան մտածկոտ և ոչ թե ցնծացող պատկերելու որոշումը ստեղծում է ոչ սովորական հոգեբանական կապ նրա և Գողիաթի միջև։ Այդ կապը ավելի է բարդանում նրանով, որ Գողիաթի գլուխը Կարավաջոյի ինքնանկարն է, իսկ Դավիթի համար մոդել է ծառայել հնարավոր է il suo Caravaggino (նրա Կարավաջոն), որի ներքո ավելի շուտ ենթադրվում է Չեկո դել Կարավաջոն, որը նրա Հռոմի արվեստանոցի օգնական-աշակերտն էր և որի մասին նշվում է, որ Կարավաջոն «պառկել է նրա հետ»։ Չեկոյի առանձին դիմանկարներ հայտնի չեն, ինչը անհնարին է դարձնում նրա արժանահավատ նույնականացումը։ Ըստ արվեստագետ Կատարինե Պուլիզի․ « Դավիթի (մոդելի) և Կարավաջոյի (նկարչի) սեռական մտերմությունը թվում է անխուսափելի եզրահանգում սրի դրված ձևից՝ Դավիթի ոտքերի միջից ուղղված զոհի հայացքին զուգահեռ գծով»[4]։ Մեկ այլ վարկածով՝ Կարավաջոյի կտավի հիմքում ընկած են Օտտավիո Լեոնեի աշխատանքները։ Նկարը կարող է լինել կրկնակի ինքնադիմանկար, որում երիտասարդ Կարավաջոն բռնել է տարեց Կարավաջոյի գլուխը։ Կարավաջոյի սանձարձակ վարքը երիտասարդ հասակում, ըստ էության, կործանել է նրա ապագա կյանքը, և նկարը կարող է լինել նկարչի ինքնատիպ հերմետիկ մտորումները իր ճակատագրի մասին՝ աստվածաշնչյան թեմայի այլաբանությամբ։

Առանց այդ էլ բարդ նկարի կենսագրական հետաքրքրությունը ուժեղանում է իմաստային շերտերով, օրինակ, օրթոդոքսալ քրիստոնեական պատկերագրությունում Սատանայի նկատմամբ Քրիստոսի, ինչպես Չարի նկատմամբ Բարու հաղթանակը, կամ անպատասխան սիրո մոտիվներով, որը «սպանում է» դժբախտ սիրահարին․ այդ ժամանակներում տարածված սյուժե[5]։ Նրան բնորոշ օրինակ է Քրիստոֆեր Ալլորիի «Հուդիթ և Հողոփեռնես» նկարը՝ Օլոֆերնի կերպարի ինքնանկարով[6], որը ներկայումս պահվում է Պիտտիում, չնայած Կարավաջոյի նկարում Դավիթը պատկերված է ոչ անտարբեր և Գողիաթի մահով խիստ զգացված[4]։

1650 թվականին նկարը գտնվել է կարդինալ Շիպիոնե Բորգեզեի՝ պապական պաշտոնյայի հավաքածուում, որն լիազորություն ուներ ներել Կարավաջոյին Ռանուչչո Տամասսոնիի սպանության համար․ այսպիսով այն կարելի է մեկնաբանել որպես ներման միջնորդություն։ Պուլիզի խոսքերով․ «Դավիթը Գողիաթի գլխով ցուցադրում է Կարավաջոյի ընդունակությունը սեփական փորձը հին սուրբ կերպարներին փոխանցելու՝ դառը մարդկային հնարավորությունները նկարագրելու համար[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://en.wikipedia.org/wiki/David_with_the_Head_of_Goliath_(Caravaggio,_Rome)
  2. 2,0 2,1 2,2 2,3 Catherine Puglisi, Caravaggio (Phaidon, 1998), p.360, plate 180
  3. «David with the head of Goliath». Museo del Prado. Վերցված է 2017 թ․ փետրվարի 6-ին.
  4. 4,0 4,1 4,2 Catherine Puglisi, Caravaggio (Phaidon, 1998), p.361, plate 180
  5. Catherine Puglisi, Caravaggio (Phaidon, 1998), pp.360–361, plate 180
  6. Catherine Puglisi, Caravaggio (Phaidon, 1998), p.361, plate 181