Դառլինգ (գետ)
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դառլինգ, գետ Ավստրալիայի հարավ-արևելքում, Մուրեյի աջ վտակը։ Սկիզբ է առնում Նյու Ինգլենդ լեռնաշղթայի արևմտյան լանջերից, հոսում անապատով։ Երկարությունը 2740 կմ է։ Տարվա չոր ժամանակ ստորին հոսանքի հատվածը ցամաքում է։
Հայտնագործել է Ավստրալիայի անգլիացի հետազոտող Չառլզ Ստյորտը 1829-ին և այն անվանել ի պատիվ Նոր Հարավային Ուելսի նահանգապետ Ռալֆ Դառլինգի։ Վերին հոսանքը կոչվում է Բարուոն։[1]
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ Հ, Ղ Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս», էջ 124։