Մուրեյ (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մուրեյից)
Մուրեյ
Murray River
Murray darling murrumbidgee map.gif
Բնութագիր
Երկարություն 2375 կմ
Ավազանի մակերես 1 061 469 կմ2
Ջրի ծախս 767 մ3
Ջրահոսք
Ակունք Ավստրալիական Ալպեր
 · Կոորդինատներ 36°47′46″ հվ. լ. 148°11′40″ ավ. ե. / 36.796111° հվ. լ. 148.194444° աե. ե.
Գետաբերան Գուլվա քաղաքի մոտ
(Հարավային Ավստրալիա)
 · Կոորդինատներ 35°33′32″ հվ. լ. 138°52′48″ ավ. ե. / 35.558889° հվ. լ. 138.88° աե. ե.
Տեղակայում
Երկիր Ավստրալիա
Գետը Վիքիպահեստում

Մուրեյ (անգլ.՝ Murray), Ավստրալիայի ամենամեծ գետը, որը իր ամենամեծ վտակ Դառլինգի հետ կազմում է երկրի ամենամեծ գետային համակարգը, որի մակերեսը կազմում է ավելին քան 1 000 000 կմ² (մայրցամաքի մոտ 12 %)։ Երկարությունը 2570 կմ է (Դառլինգի ակունքից՝ 3750 կմ), ավազանը՝ 1160 հզ․ կմ2։ Սկիզբ է առնում Ավստրալիական Ալպերից, թափվում Ալեքսանդրինայի ծովալճակը։ Գլխավոր վտակներն են Մառամբիջին և Դառլինգը։ Սնումը ձնաանձրևային է։ Վարարում է գարնանն ու ամռանը։ Տարեկան միջին հոսքը 14,8 կմ3 է։ Ջրերն օգտագործվում են ոռոգման համար։ Հարուստ է ձկներով։ Մուրեյի և վտակների վրա կառուցվել են ջրամբարներ և ՀԷԿ-եր։ Գետը հատում է Վիկտորիա և Նոր Հարավային Ուելս նահանգների սահմանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png