Դաժանություն (ֆիլմ, 1959)
Դաժանություն ռուս.՝ Жестокость | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | դրամա |
Թվական | 1959 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Վլադիմիր Սկույբին |
Սցենարի հեղինակ | Պավել Նիլին |
Դերակատարներ | Գեորգի Յումատով, Բորիս Անդրեև, Նիկոլայ Կրյուչկով, Ալեքսանդր Սուսնին և Վլադիմիր Անդրեև |
Օպերատոր | Տիմոֆեյ Լեբեշև |
Երաժշտություն | Միխայիլ Մեերովիչ |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 92 ± 1 րոպե |
«Դաժանություն» (ռուս.՝ «Жестокость»),1959 թվականի խորհրդային քրեական կինոդրամա, որը նկարահանել է ռեժիսոր Վլադիմիր Սկույբինը[1][2] Պավել Նիլինի համանուն ստեղծագործության հիման վրա։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1920-ականների սկզբին, սիբիրյան Դուդարիի խուլ քաղաքում։ Նրա շրջակայքում գործում է Կոստյա Վորոնցովի՝ «համայն տայգայի կայսեր» ավազակախումբը։ Ավազակախումբը պետք է վերացնի Դուդարիի վերջերս ստեղծված քրեական հետախուզության բաժինը, որը որոշել են ամրապնդել պատանի կոմսոմոլցիներին։
Հանցագործների հետ բախումներից մեկում ծանր վիրավորվել է քրեական հտեախուզության պետի տեղակալ Վենիամին Մալիշևը՝ քաղաքացիական պատերազմի կոմերիտականը։ Բայց բռնվել է Վորոնցովի օգնականը՝ նախկին որսորդ և զինվոր Լազար Բաուկինը։ Հարցաքննության ժամանակ համոզվելով, որ ավազակը մտադիր չէ օգնել ոստիկաններին, նա առաջարկում է հեղափոխական ժամանակի օրենքներով գնդակահարել թշնամուն։ Անսպասելիորեն միջամտում է վիրավոր Մալիշևը, որը որոշել է, որ Բաուկինը մոլորված մարդ է, որին կարելի է վերադաստիարակել։
Ֆիլմում, ինչպես և գրքում, ցուցադրվում է մարդկանց հանդեպ վստահության և անտարբեր դաժանության միջև բախումը։ Հանդիսատեսի առջև բարդ դրամա է ծավալվում, որն ավարտվում է է Վենկա Մալիշևի ինքնասպանությամբ, որը կարծում է, որ հնարավոր չէ ապրել, երբ գոյություն ունի սուտ։
Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նկարահանումների ավարտից հետո ֆիլմը խիստ քննադատության է ենթարկվել։ Առաջին հերթին դժգոհություն է առաջացրել գլխավոր հերոսի ինքնասպանությունը։ «Մեր խորհրդային հերոսը չի կարող այդպես վարվել»։ Վլադիմիր Սկույբինը ստիպված է եղել մեծ ջանքեր գործադրել Նիլինի վեպի հեղինակի գաղափարը պաշտպանելու համար։ Արդյունքում ռեժիսորը ստիպված է եղել զիջումների գնալ։ Այսպես, Մալիշևի ինքնասպանության շարժառիթներից մեկը դարձել է անձնական՝ Յուլկայի նամակի տեսքով, որն ընկնում է Վենկայի թուլացած ձեռքից։ Իսկ գլխավոր հերոսի մահից հետո քրեական հետախուզության աշխատակիցները հրաժարվել են աշխատել պետի հետ։
Կինոքննադատ Վսեվոլոդ Ռևիչը ֆիլմն անվանել է «համամիութենական ձեռքբերում»[3]։ Նա գրել է, որ ֆիլմի հիմքում ընկած է «բարոյական հարուստ գաղափար»[4]։
Սցենարիստ Վիկտոր Մերեժկոյի խոսքերով՝ Վենկա Մալիշևի դերը եղել է Գեորգի Յումատովի ամենասիրելին[5]։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գեորգի Յումատով – Վենկա Մալիշև, քրեական հետախուզության պետի տեղակալ[6]
- Բորիս Անդրեև – Լազար Եվտիֆիևիչ Բաուկին[7]
- Նիկոլայ Կրյուչկով – Եֆրեմ Եֆրեմովիչ, քրեական հետախուզության պետ
- Ալեքսանդր Սուսնին – Սանկա, հեղինակ
- Վլադիմիր Անդրեև – Յակով Ուզելկով, թղթակից
- Մարգարիտա Ժիգունովա – Յուլկա Մալցևա, բուժքույր
- Կլավդիա Խաբարովա – Կլանկա Զվյագինա, Վորոնցովի սիրուհին
- Ապոլոն Յաչնիցկի – Կոնստանտին Իվանովիչ Վորոնցով, բանդայի պարագլուխ, «համայն տայգայի կայսրը»
- Նիկոլայ Պոգոդին – քրեական հետախուզության աշխատակից
- Վյաչեսլավ Բոգաչով – քրեական հետախուզության աշխատակից
- Ալեքսեյ Կորոտյուկով – քրեական հետախուզության աշխատակից
- Իոսիֆ Կոլին – բժիշկ Գինսբուրգ
- Միխայիլ Տրոյանովսկի – Ռոման Ֆեոդորովիչ, ֆելդշեր
- Կոնստանտին Նեմոլյաև – ռեստորանի տերը
- Անատոլի Կուբացկի – սայլապան
- Բորիս Շուխմին – մարդ գյուղում
- Նիկոլայ Պարֆյոնով – Վորոբյով, ավագ ոստիկան
- Պավել Վիննիկ – Միկուլով, մեխանիկ
- Նիկոլայ Սմորչկով – Ցարիցին, կոմերիտական
- Իգոր Պուշկարյով – Եգորով
Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սցենարի հեղինակ՝ Պավել Նիլին
- Ռեժիսոր՝ Վլադիմիր Սկույբին
- Օպերատոր՝ Տիմոֆեյ Լեբեշև
- Կոմպոզիտոր՝ Միխաիլ Մեերովիչ
- Նկարիչ՝ Իվան Պլաստինկին
- Երգերի կատարող՝ Վլադիմիր Տրոշին («Отшумели и дождь, и метелица, отгремела лихая пора…», Մ. Մեերովիչ, Պ. Նիլին)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Դաժանություն» ֆիլմը Արխիվացված 2019-08-21 Wayback Machine Մոսֆիլմի կայքում
- ↑ Раззаков, Федор (2017 թ․ սեպտեմբերի 5). Свет погасших звезд. Люди, которые всегда с нами. Litres. ISBN 9785425088215 – via Google Books.
- ↑ Ревич, 1983, էջ 21
- ↑ Ревич, 1983, էջ 22
- ↑ «Виктор Мережко: Георгия Юматова считали чужаком в кино». Собеседник.ру. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ «Виктор Мережко: Георгия Юматова считали чужаком в кино». sobesednik.ru.
- ↑ Kirill Razlogov. Первый век нашего кино
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ревич В.А. Кинодетектив: уголовный розыск и художественный поиск. — М.: ВБПК, 1983. — С. 21—23. — 160 с. — 100 000 экз.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Դաժանություն» ֆիլմը «Энциклопедия отечественного кино» կայքում
|