Գ. Հովսեփյանի տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գ. Հովսեփյանի տուն
Տեսակբնակելի տուն
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեՓավստոս Բուզանդի փողոց, 32
ՓողոցՓավստոս Բուզանդի փողոց (32)
Հարկեր2
Շինանյութտուֆ, աղյուս և փայտ
ԲնակիչՎահան Արծրունի
Հիմնադրված է19-րդ դար

Գ. Հովսեփյանի տուն, բնակելի տուն Երևանի Փավստոս Բուզանդ փողոցում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառուցվել է 19-րդ դարի վերջին։ Գտնվում է Փավստոս Բուզանդի 32 հասցեում։ Երկհարկանի է՝ հատակագծում ուղղանկյուն գծագրությամբ։ Ունի կիսանկուղային հարկ, ուր տեղավորված են տնտեսական և օժանդակ սենյակները։ Փողոցակողմի մասը, որն ունի գլանաձև թաղային ծածկ և լուսամուտներ, հատկացված էր մառանին։ Բնակելի հարկում հինգ սենյակներ են, որ խմբավորված են նախասենյակի շուրջը։ Ընդհանուր սենյակը և կողային սենյակները նայում են փողոց՝ հարավ-արևմուտք, իսկ երկուսը՝ դեպի բակ, հյուսիս-արևելք։ Տան մուտքը՝ թե՛ բնակելի և թե՛ տնտեսական մասի, բայց պատշգամբասրահից է, որը գրավում է բակահայաց ողջ ճակատը։ Կողաճակատին կից քարե լայն աստիճանները տանում են պատշգամբասրահ։ Շինված է տուֆ քարից և աղյուսից։ Ծածկը փայտից է։ Ժամանակին ունեցել է հողե հարթ տանիք։ Այժմ փոխարինված է երկթեք, շիֆերապատ տանիքով, ճակատի ստորին մասը սվաղված է կրաշաղախով։ Գլխավոր ճակատն ունի համաչափ լուծում՝ եռամաս, ուղղահայաց բաժանումներով։ Առանձնապես արտահայտիչ են բնակելի հարկ ուղղանկյուն լուսամուտները, որ շրջանակված են երեսակալներով, վերևում ունեն եռանկյուն զարդաքիվեր։ Պարզ գծակերպ քիվը և ձգագոտին լրացնում են ճակատի դեկորատիվ հարդարանքը։ Նկուղային հարկը օգտագործվում է որպես բնակելի տարածություն[1]։

1920-ականներին այստեղ բնակվել է բժիշկ, պրոֆեսոր Վահան Արծրունին[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Հուշարձան, Տարեգիրք Գ, «Հուշարձան» 2005, էջ 200, ISBN 978-99930-865-2-5