Գևորգ Տարախչյան
Քաղաքացիությունը | Հայաստան | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | մարտի 15, 2002[1] (22 տարեկան) | ||
Ծննդավայր | Երևան, Հայաստան[2] | ||
Հասակ | 1,68 մետր | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Գևորգ Սարգսի Տարախչյան (մարտի 15, 2002[1], Երևան, Հայաստան[2]), հայ ֆուտբոլիստ, Երևանի ԲԿՄԱ ֆուտբոլային ակումբի և Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակվող։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գևորգ Տարախչյանը ծնվել է Երևանում՝ 2002 թվականի մարտի 15-ին։ Ֆուտբոլով զբաղվում է վեց տարեկանից, երբ սկսել է հաճախել «Բանանց» ակումբի (այժմ՝ «Ուրարտու») մարզադպրոց[3]։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
«Բանանց» («Ուրարտու») ակումբի տարբեր տարիքային խմբերի թիմերում խաղալուց հետո 2019-2020 մրցաշրջանում ընդգրկվել է «Ուրարտուի» հիմնական կազմում[4]։ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում առաջին խաղը Տարախչյանն անցկացրել է 2020 թվականի մայիսի 25-ին Երևանի «Արարատի» հետ 18-րդ տուրի խաղում, որում նրա թիմը պարտվել է 0-1 հաշվով[3]։ Առաջին մրցաշրջանում թիմի կազմում նա մասնակցել է 5 խաղի, իսկ 2020-2021 մրցաշրջանում՝ 15 խաղի։ Այդ խաղերում նա ոչ մի գոլ չի խփել[3]։
2021 թվականի օգոստոսին նա տեղափոխվել է «Սևան» ակումբ, որի կազմում խաղացել է մեկ մրցաշրջան։ Հաջորդ մրցաշրջանում նա ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է «Նոա» ակումբ[4]։
2022-2023 թվականի մրցաշրջանից առաջ տեղափոխվել է Երևանի ԲԿՄԱ ակումբ, որտեղ էլ խաղում է հիմա[4]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Գևորգ Տարախչյանը խաղացել է Հայաստանի տարբեր տարիքային խմբերի (մինչև 14, 15, 16, 17, 18) հավաքականներում։ 2019 թվականի սեպտեմբերի 6-ին նորամուտն է նշել մինչև 19 տարեկանների հավաքականում։ Ռաֆայել Նազարյանի գլխավորած թիմում նա խաղացել է 4 խաղ և դարձել 1 գոլի հեղինակ[4]։
2020 թվականի հոկտեմբերի 13-ին նա առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել Անտոնիո Ֆլորեսի գլխավորած Հայաստանի երիտասարդական հավաքականի (Մ21) մարզաշապիկով։ Ընդամենը նա մասնակցել է 8 խաղի և դարձել 1 գոլի հեղինակ․ 2023 թվականի հունիսի 15-ին կայացած ընկերական խաղում նա գրավել է Հյուսիսային Մակեդոնիայի երիտասարդական հավաքականի դարպասը[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Gevorg Tarakhchyan
- ↑ 2,0 2,1 2,2 Գևորգ ՏԱՐԱԽՉՅԱՆ
- ↑ 3,0 3,1 3,2 «Գևորգ ՏԱՐԱԽՉՅԱՆ». www.fcurartu.am. Վերցված է 2023 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Gevorg Tarakhchyan - Transfer history». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 12-ին.