Գևորգ Գյուլյուզյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գևորգ Գյուլյուզյան
Ծնվել է1840
ԾննդավայրՄարաշ
Մահացել է1885
Մահվան պատճառՀայոց ցեղասպանություն
Ազգությունհայ
Մասնագիտությունբժիշկ
ԱշխատավայրՄա­րա­շի թա­ղա­պե­տա­կան բժիշ­կ

Գևորգ Էֆենդի Գյուլյուզյան (Կյուլյուզյան, 1840, Մարաշ - 1885), հայ բժիշկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գևորգ Գյուլյուզյանը ծնվել է 1840-ական թվականներին, Հալեպի նահանգի Մա­րա­շի գա­վա­ռի կենտրոն Մա­րաշ քաղաքում։ Դավանանքով եղել է ավետարանական (բողոքական)։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում։ Գործնական (ոչ ակադեմիական) բժշկական կրթություն է ստացել։ Եղել է Մարաշի թաղապետական բժիշկը։ Եղել է «ար­ժա­նա­վոր» և «փոր­ձա­ռու» բժիշկ։

1890 թվականին հնդախտով (խո­լե­րա) վարակված և անհույս հիվանդ Սմբատ Բյուրատի (գրող և հրապարակախոս, 1862-1915) և ուրիշ շատերի կյանքը փրկել է «Համ­լին միքս­չըր» դեղով։ 1890 թվականին քաղաքական պատճառներով ինքն ու իր հղի կինը բանտարկվել են Մարաշի բանտում, որտեղ օգնել է իր կնոջը ծննդաբերելու։ Եղել է ազնիվ, բարի, անձնվեր, իր գործը լավ իմացող անձնավորություն։

Ժողովուրդը նրան կոչել է «հի­վանդ­նե­րի հայ­րիկ»։ 1895 թվականին սպանվել է Մարաշի հայկական ջարդի ժամանակ «անօ­րեն և ան­խիղճ» թուրք Հայտար աղայի կողմից, որը մի առիթով հայերի շրջանակում այդ մասին մանրամասնորեն պատմել է «յո­խոր­տա­նօք եւ պար­ծե­նա­լով»։ Եղել է մոտավորապես 50 տարեկան։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բիւրատ Սմբատ, Բանտէ բանտ, Կ. Պօլիս, 1910
  • Գալուստեան Գրիգոր Հ., Մարաշ, Նիւ Եորք, 1934
  • Գալուստեան Գրիգոր Հ., Մարաշ կամ Գերմանիկ եւ հերոս Զէյթուն, Նիւ Եորք, 1988
  • Մարաշի Տէր Ղեւոնդ քահանայի յուշերը, Ե., 2013 թ., 464+16 էջ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։