Գրքերի տեղանիշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գրքի տեղանիշ (շիֆր), պայմանական նշան, որը ցույց է տալիս գրքի տեղը գրադարանային դարակում։ Գրքի տներ գրվում են գրքի տիտղոսաթերթին, կազմին և գրացուցակային քարտերի վերին ձախ մասում։ Կիրառվում են երկու տեսակի գրքի տեղանիշներ․ առանձնակի՝ յուրաքանչյուր գրքի և խմբային՝ յուրաքանչյուր հեղինակի բոլոր գրքերի համար։ Առանձնակի գրքի տեղանիշները օգտագործվում են գրականության գույքահամարային, համարային, չափսահամարային դասավորման ժամանակ, իսկ խմբային Գրքի տեղանիշները՝ կարգային (սիստեմատիկ), կարգայինայբբենական և այլ դասավորությունների ժամանակ։ Գրքի տեղանիշները լինում են ըստ տըվյալ գրադարանի գրականության դասակարգման բնույթի (կարգայինայբբենական, գույքահամարային, չափսագույքահամարային, այբբենական և այլն)։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 239