Գրունտի սիլիկատացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գրունտի սիլիկատացում, գրունտի ամրացում շենքերի և կառույցների հիմքերի ուժեղացման կամ հիդրոտեխնիկական կառույցների հակաֆիլտրային ծածկույթների կառուցման դեպքում՝ գրունտներին ջրանթափանցություն հաղորդելու համար։ Ստացում Գրունտի կատարվում է սիլիկատների լուծույթներով։ Միջին հատիկավոր ավազների ամրացման համար օգտագործում են, այսպես կոչված, երկու լուծույթի եղանակը, որի դեպքում հաջորդաբար գրունտի մեջ են մղվում նատրիումի սիլիկատի և կալցիումի քլորիդի լուծույթները։ Ռեակցիայի հետևանքով առաջացած սիլիկաթթվի ժելը գրունտին հաղորդում է զգալի ամրություն և ջրանթափանցություն։ Մանր ավազը ամրացվում է միալուծույթ սիլիկատացման եղանակով, այսինքն նատրիումի սիլիկատի լուծույթով՝ ֆոսֆորական թթվի ավելացմամբ։ Լյոսային գրունտների մեջ մղում են միայն նատրիումի սիլիկատի լուծույթ, երկրորդ լուծույթի աղի դեր են կատարում գրունտային աղերը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 363