Գրիֆիթի աստղադիտարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիֆիթի աստղադիտարան
Տեսակաստղագիտական ​​աստղադիտարան և կազմակերպություն
Երկիր ԱՄՆ[1]
ՏեղագրությունԼոս Անջելես
ԲԾՄ300 մետր
Ճարտարապետական ոճար-դեկո
Կազմված էZeiss telescope?
Անվանված էGriffith J. Griffith?
Հիմնադրված էմայիսի 14, 1945
Բացվածմայիսի 14, 1955
ՃարտարապետJohn C. Austin?
ՏնօրենEd Krupp?
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Գրիֆֆիթի աստղադիտարան, հաստատություն Լոս Անջելեսում, Կալիֆոռնիա նահանգում։ Այն գտնվում է Լոս Անջելեսի Գրիֆիթ պարկում, Հոլիվուդ լեռան հարավային լանջին։ Այստեղից բացվում է տեսարան դեպի Լոս Անջելեսի ավազան, որը հարավ-արևելքում ընդգրկում է քաղաքի կենտրոնական գործարար մասը, հարավում՝ Հոլիվուդը և Խաղաղ օվկիանոսը՝ հարավ-արևմուտքում։ Աստղադիտարանը տեսարժան վայր է զբոսաշրջիկների համար, որտեղից հրաշալի կերպով երևում է տիեզերական ու գիտական ցուցանմուշների լայն բազմազանություն և Հոլիվուդ խորհրդանիշ ուղենիշը։ Աստղադիտարանը բացվել է 1935 թվականին և այդ ժամանակից ի վեր մուտքն անվճար է բարեգործ Գրիֆիթ Ջ. Գրիֆիթի կտակի համաձայն, ում անունով կոչված է աստղադիտարանը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստղադիտարանի մերձակա տարածքից 12,20 կմ² (3,015 հա) նվիրաբերվել է Լոս Անջելես քաղաքին Գրիֆիթ Ջ. Գրիֆիթի կողմից 1896 թվականի դեկտեմբերի 16-ին[2]։ Իր կտակում Գրիֆիթը ֆինանսական միջոցներ է հատկացրել, որպեսզի նվիրաբերված հողատարածքում կառուցվեն աստղադիտարան, ցուցանմուշների սրահ և պլանետարիում։ Գրիֆիթի նպատակն էր՝ աստղագիտությունը հասանելի դարձնել հանրությանը, հակասելով այն գերիշխող գաղափարին, որ աստղադիտարանները պետք է տեղակայված լինեն հեռավոր լեռնագագաթներին և սահմնահափակվեն գիտնականներով[3]։

Գրիֆիթը նախագծեց մանրամասն դասակարգումներ աստղադիտարանի համար։ Հատակագիծը կազմելիս նա խորհրդակցեց Մաունթ Ուիլսոն աստղադիտարանի ապագա ղեկավարի՝ Ուոլթեր Սքոթի և Ջորջ Էլլերի Հեյլի հետ, ով Էնդրյու Քարնեգիի հետ միասին հիմնադրեց Լոս Անջելեսում առաջին աստղաֆիզիկայի հեռադիտակը[3]։

Աստղադիտարանը և ուղեկցող ցուցանմուշները բացվեցին հասարակության առջև1935թվականի մայիսի14-ին, որպես երկրի երրորդ պլանետարիում[4]։ Իր գործունեության առաջին հինգ օրերի ընթացքում աստղադիտարանն արձանագրել է ավելի քան 13,000 այցելու։ Թանգարանի սկզբնական տարիներին այն ղեկավարում էր Դինսմոր Ալթերը։

Կառույցը իր մեջ միավորում է հունական արվեստի և գեղարվեստի ազդեցությունը, իսկ դրսից զարդարված է հունական հիմնական նախշերով[5]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում պլանետարիումն օգտագործվել է օդաչուներին տիեզերագնացության նախապատրաստելու համար։ Այս նպատակով այն կրկին օգտագործվել է1960 թվականին Ապպոլլո ծրագրի տիեզերագնացներին առաջին լուսնային հանձնարարությունների նախավարժանքների ընթացքում։

Վերակառուցում և ընդարձակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիֆիթի աստղադիտարանը և կենտրոնական Լոս Անջելեսը բաց երկնքի տակ
Աստղադիտարանի կողմնային տեսքը 2007 թվականի վերանորոգումից հետո

2002 թվականին աստղադիտարանը փակվեց վերականորոգման և ցուցադրության տարածքի ընդարձակման նպատակով և վերաբացվեց 2006 թվականի նոյեմբերի 3-ին՝ պահպանելով իր արտ-դեկո արտաքինը։ 93 միլլիոն դոլար արժողությամբ վերակառուցումը մեծ մասամբ վճարվել է հանրային հիմնախնդիրների պարտատոմսերով, որը վերականգնեց կառույցը, ինչպես նաև փոխարինեց հնացող պլանետարիումի գմբեթը։ Շինությունը մեծացվեց նաև ստորգետնյա մասում. ավելացվեցին նոր ցուցանմուշներ, սրճարան, նվերների խանութ և նոր Լեոնարդ Նիմոյի Իվենթ Հորիզոն թատրոնը[6]։

2007թվականի մայիսի10-ին բլուրներից ինքնաբուխ հրդեհ տարածվեց դեպի աստղադիտարան[7]։

2017 թվականի հոկտեմբերի 15-ին թփուտներում սկսված հրդեհը մոտեցավ աստղադիտարան տանող արահետին, սակայն այն մարվեց, նախքան կառույցին որևէ վնաս կպատճառեր[8]։

2008 թվականի մայիսի 25-ին աստղադիտարանն իր այցելուներին առաջարկեց ուղիղ եթերով հետևել Փյունիկ տիեզերական սարքի վայրէջքին՝ Մարս մոլորակի վրա[9]։

Աստղադիտարանի ներկայիս տնօրենը դոկտոր Էդ Կրուպն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. GRID Release 2017-05-22 — 2017-05-22 — 2017. — doi:10.6084/M9.FIGSHARE.5032286
  2. A History of Griffith Observatory Արխիվացված 2015-03-19 Wayback Machine. Retrieved on 2014-12-11.
  3. 3,0 3,1 Harnisch, Larry. (2013, February 25). A cosmic gift to L.A. The Los Angeles Times: retrieved 2013-02-26.
  4. Ley, Willy (1965 թ․ փետրվար). «Forerunners of the Planetarium». For Your Information. Galaxy Science Fiction. էջեր 87–98.
  5. «Griffith Observatory - Renovation Continued». griffithobservatory.org (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
  6. «Griffith Observatory - Building Features: The Leonard Nimoy Event Horizon». Lacity.org. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 5-ին.
  7. «Firefighters get L.A. blaze under control». CNN.com. 2007 թ․ մայիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 9-ին.
  8. «LAFD Battles Brush Fire in Griffith Park». KTLA (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 16. Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
  9. «Calendar of Events». Griffith Observatory. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիֆիթի աստղադիտարան» հոդվածին։