Գրիգոր Սաֆարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սաֆարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գրիգոր Սաֆարյան
Ծնվել էմայիսի 20, 1952(1952-05-20) (71 տարեկան)
Երկիր Հայաստան
Մասնագիտություներգիչ

Գրիգոր Ռուբենի Սաֆարյան (մայիսի 20, 1952(1952-05-20)), հայ երգիչ-մանկավարժ։ Երևանի պատվավոր մանկավարժ (2017)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգոր Սաֆարյանը ծնվել է 1952 թվականի մայիսի 20-ին Ախալցխայում։ 1968 թվականին աավարտել է Ախալցխայի երաժշտական դպրոցը, 1973 թվականին՝ ԵՊՄԻ-ն։ 1971-1975 թվականներին եղել է Հայկական երգի-պարի անսամբլում (անսամբլի կազմում մասնակցել է Կարթագենի միջազգային մրցույթին), 1975-1994 թվականներին՝ Ե. Սահառունու անվան երգի-պարի անսամբլի (1990, 1993, 1994 թվականներին մասնակցել է միջազգային մրցույթների Ֆրանսիայում, Բելգիայում), 1992-2007 թվականներին՝ «Սայաթ-Նովա» աշուղական անսամբլում, 2005 թվականին սկսել է համագործակցել Հայաստանի ժողովրդական նվագարանների պետական նվագախմբի հետ։ 2017 թվականին դարձել է Ժողովրդական երաժշտության ազգային կենտրոնի աշխատակից;

1992 թվականին Երևանի Պ. Յավորովի անվան դպրոցում, որի տնօրենն է եղել 1982–2017 թվականներին, հիմնադրել է «Էդգար Հովհաննիսյան» երգչախումբը։

Երկացանկում ընդգրկված են եղել «Կիլիկիա», «Ձախորդ օրեր», «Մաճկալ ես» և այլ ստեղծագործություններ։ Թողարկել է ձայնասկավառակներ։

2008 թվականին արժանացել է «Մովսես Խորենացի» մեդալի[1]։

2012 թվականին Գրիգոր Սաֆարյանը մշակութային ակտիվ գործունեության և ծննդյան 60-ամյակի առթիվ պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «ԵՐԿՐՈՐԴ ՇՆՉԱՌՈՒԹՅՈՒՆ կամ 25 ՏԱՐԻ ԱՆՑ». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 19-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։