Գրիգոր Հարությունյան (ռեժիսոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրիգոր Հարությունյան (այլ կիրառումներ)
Գրիգոր Հարությունյան
Ծնվել էապրիլի 14, 1950 (74 տարեկան)
ԾննդավայրԵրևան, ՀԽՍՀ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1981)
Քաղաքացիություն Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտացումռեժիսոր

Գրիգոր Հարությունյան (ապրիլի 14, 1950(1950-04-14), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռեժիսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգոր Հարությունյանը ծնվել է 1950 թվականին Երևանում։ 1981 թվականին ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետը։ Աշխատել է որպես ռեժիսորի ասիստենտ Երևան ստուդիայում, իսկ 1988 թվականից՝ որպես ռեժիսոր Հայկ ստուդիայում[1]։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Ֆիլմ
1988 Հավատարմություն
1988 Թատերական հրապարակ
1990 Հանդիպումներ Իսրայելում
1995 Արցախյան օրագիր №2
1995 XYZ
1996 Լա Բիդում
1996 Խաչքար
1997 Անվերնագիր
2002 Վարոսի քաղաքը
2003 Մոմիկ
2005 Երազողները կամ Yesterday
2006 Անիվների վրա
2007 Երբ թնդանոթները լռում են
2008 Երևան. սիրո խոստովանություն
2008 Բիթլիսցի Վիլյամ Սարոյանը
2009 Կայացում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Գրիգոր Հարությունյանի մասին arm-cinema.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 2-ին.