Գրիգոր Լաքա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգոր Լաքա
Ծնվել է1888
Մահացել է1959
Մասնագիտությունդերասան

Գրիգոր Լաքա (Չեզարե, 1888, Տրապիզոն - 1959), հայ դերասան, ծաղրանկարիչ։

1903-1907 թվականներին սովորել է Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանում, Վահրամ Փափազյանի հետ։ Ուսման շրջանն ավարտելուց հետո նվիրվել է բեմական ասպարեզին, կարճ ժամանակ խաղացել է իտալական խմբերում, ապա եկել է Կովկաս։ Նրա անմիջական մասնակցությամբ 1907 թ.-ին Բաթումում ստեղծվել է թատերախումբ, որը տվել է մի շարք ներկայացումներ։ Տեղափոխվել է Թիֆլիս, խաղացել Վահրամ Փափազյան, Հ. Զարիֆյանի, Հովհաննես Աբելյանի, Օվի Սևումյանի հետ, կատարելով հիմնականում կատակերգակ դերեր։ 1920-ականների սկզբներին մեկնել է Փարիզ, որտեղ ունեցել է բեմական նկատելի գործունեություն, մինչև 1930-ականների վերջերը մնալով ֆրանսահայ բեմի սիրված դերասաններից մեկը։

Գլխավոր դերերից են՝ քահանա («Ավազակներ»), Հայրապետ («Նամուս»), Նալբանդ Ոսկան («Չար ոգի»), Ժեկո («Տրիլբի»), Քիլոն Քիլոնիդես («Յո երթաս») և այլն։

Միաժամանակ եղել է տաղանդավոր ծաղրանկարիչ։ 1910-ականների սկզբներից սրամիտ ծաղրանկարներով աշխատակցել է կովկասահայ մամուլին («Հուշարար», «Գեղարվեստ» և այլն), իսկ Փարիզում ապրելու տարիներին եղել է «Կավռոշ» շաբաթաթերթի և տարեգրքի հիմնական աշխատակիցներից մեկը։ Դրանց էջերում ունի հարյուրավոր շարժեր, ժամանակի գրեթե բոլոր հայ գործիչներին պատկերող։ Փարիզում նրա հիմնական զբաղմունքը եղել է դեկորատիվ նկարչությունը։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ապրել է Իտալիայում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գառնիկ Ստեփանյան, Կենսագրական բառարան, հատոր Բ, Ե., 1981, էջ 25-26։